Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մե՛նք ենք ասել, որ պատրաստ ենք տարածքներ հանձնել. Արա Պապյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունեք Մինսկի խմբի համանախագահ պետությունների ԱԳ նախարարների Համբուրգի հայտարարության մասին: Ո՞ր կետերը կառանձնացնեիք: Մեր մամուլը հիմնականում կենտրոնացավ հիմնախնդրի կարգավորման այն տարրերի վրա, որոնք նշել էին համանախագահող երկրները հայտարարության մեջ, թեև այստեղ նորություն չկար, բայց ամեն դեպքում նշվում էին հայտնի տարրերը, առաջին հերթին՝ «ԼՂ-ին հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո», այնուհետև՝ «ժամանակավոր կարգավիճակ» Լեռնային Ղարաբաղի համար, Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցքի տրամադրում, իսկ վերջնական կարգավիճակը, ըստ առաջարկված տարրերի, պիտի որոշվի ապագայում՝ «պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»: Չէ՞ որ այս հերթականությունը պատահական չէ:

– Եռանախագահների հայտարարությունը, ըստ էության, որևէ բան չի պարունակում իր մեջ, բայց կարծում եմ՝ ունի մի լրացուցիչ վտանգավոր տարր մեզ համար: Դուք ճիշտ եք այն առումով, որ երբ այդ հայտարարության մեջ շարադրվեցին մանրամասները՝ ինչ հերթականությամբ և ինչ ձևով դա պիտի իրականացվի, իսկ դա ասելով՝ նկատի ունեմ այդ կետերից ավելի վերև հիշատակված երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշում, դա, ըստ էության, արտացոլեց Կազանի 2011 թ. փաստաթղթի մանրամասները: Սա վտանգավոր է նրանով, որ եթե Կազանի փաստաթուղթը միակողմանի էր՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն մեկի առաջարկն էր, ապա տվյալ դեպքում համանախագահների առաջարկն է:

Կարծում եմ՝ համանախագահները մտածում են, որ իրենք շատ հայամետ հայտարարություն են անում: Ինչո՞ւ. որովհետև հայկական կողմը, ըստ էության, համաձայնվել է այդ փաստաթղթի հետ: Իրենք ասում են՝ դե սա ձեր ուզածն է, դուք տվել եք ձեր համաձայնությունը, ուրեմն սա ձեր օգտին է: Սա, կարծեք թե, արտաքուստ Ադրբեջանի դեմ է ուղղված, որպեսզի պարտադրեն ընդունել այդ մանրամասները, բայց մենք գիտենք, որ հարցի նման լուծումը իրականում հարցի լուծում չի, այլ լիարժեք կապիտուլյացիա, որովհետև եթե հայկական կողմը հանձնում է 5+2 շրջանները, դրանից հետո ավելորդ է խոսել ինչ-որ միջանկյալ կարգավիճակի, առավել ևս հետաձգված կամարտահայտության մասին, քանի որ բանը դրան չի հասնի: Ինչքան էլ կարճ ժամանակահատված լինի, ենթադրենք՝ 5 տարի, 5 տարի հետո Ղարաբաղում ո՛չ մարդ կլինի, և ո՛չ էլ խաղաղությունը այդքան կտևի, որովհետև տարածքները հանձնելու դեպքում՝ գրեթե 3 անգամ երկարացնում ենք ռազմաճակատային գիծը և ուղղակի հարվածի տակ ենք դնում նաև ՀՀ բավական մեծ թվով բնակավայրեր, որը նաև կխրախուսի արտագաղթ: Դա անընդունելի տարբերակ է մեզ համար: Ցավոք սրտի, մեր իշխանությունները դա ընդունում են:

– Ընդհանրապես ընդունված է ասել, թե Մինսկի խմբի գործը ոչ թե հիմնախնդիրը լուծելն է, այլ բանակցությունների համար հարթակ ստեղծելը, որովհետև համանախագահները հակամարտությունը կարգավորելու մանդատ չունեն: Բայց այս դեպքում ճի՞շտ կլինի արդյոք ասել, որ սա նրանց դիրքորոշումն է՝ հիմնախնդիրը այսպես պիտի լուծվի: Եվ կարո՞ղ ենք ասել, որ սրանք հենց Մադրիդյան սկզբունքներն են և տարրերը, որոնց հիման վրա, օրինակ՝ Ռուսաստանը մշակել է Կազանի փաստաթուղթը, մեկ այլ երկիր կարող է մշակել կարգավորման իր տարբերակը:

– Հայկական կողմը մշտապես մեծ հաջողություն է ներկայացնում հարցի լուծումը այսպես կոչված՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Նշվում է, որ դա չի հակասում տարածքային ամբողջականությանը և այլն, և այլն: Ընդունենք՝ չի հակասում, բայց ակնհայտ է, որ ինքնորոշվել կարող է ԼՂԻՄ-ի ժողովուրդը՝ ԼՂԻՄ-ի սահմաններով: Մյուս շրջանները՝ այդ 7 շրջանները, համարվում են «օկուպացված շրջաններ», և դրա մասին միանշանակ դիրքորոշում կա հանձնելու:

Այո, իրենք միջնորդ են, իրենք իրենց տեսակետը չեն արտահայտում: Պիտի հասկանանք, որ եռանախագահության կողմից ներկայացված բոլոր այդ փաստաթղթերը՝ ներառյալ վերջին փաստաթուղթը կամ Կազանի փաստաթուղթը, ներկայացվել է, որովհետև կողմերից առնվազն մեկը տվել է իր համաձայնությունը այդ փաստաթղթին: Եթե որևէ կողմ չտար համաձայնություն, այդ փաստաթուղթը մեջտեղից դուրս կգար, և ուրիշ փաստաթուղթ կառաջարկվեր: Բայց քանի որ հայկական կողմը տվել է իր համաձայնությունը, եռանախագահները, ավելի լայն առումով՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները, փորձ են անում մյուս կողմին ևս համոզել կամ պարտադրել: Նորից եմ ասում՝ քանի որ մենք համաձայնվել ենք, ստացվում է, որ եռանախագահողները գործում են մեր օգտին, որովհետև իրենք մեր տեսակետն են պաշտպանում այդ հայտարարության մեջ:

Այո, դրանք Մադրիդյան սկզբունքներն են. այդ երրորդությունը Մադրիդյան սկզբունքների մեջ է: Եվ այդ ամենը վաղուց է եղել. ըստ էության՝ Բիշկեկի զինադադարի համաձայնագրի մեջ կրկին այդ սկզբունքներն էին նշվում՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Հիմա այստեղ բանաձևն է փոխվել…

– Կամ՝ «հող՝ խաղաղության դիմաց», ինչպես արաբա-իսրայելական հակամարտության դեպքում էր:

– Այո, բայց էական տարբերություն կա Իսրայելի և մեր հակամարտության միջև. օրինակ, երբ Իսրայելը Սինայ թերակղզին հանձնեց Եգիպտոսին, դրանով ինքը գրեթե 10 անգամ փոքրացրեց իր ռազմաճակատային գիծը և ռազմաճակատի մատակարարման գիծը: Մեր պարագայում լինելու է լռիվ հակառակը. եթե մենք տարածք ենք հանձնում, ռազմաճակատային գիծը 3 անգամ մեծանում է, հետևաբար՝ մատակարարման գիծն է մոտ 5 անգամ մեծանում, և ամբողջ մատակարարումը կախված է մնում ինչ-որ մի միջանցքից՝ Լաչինի միջանցքը, որը կրկին անորոշ իրավական կարգավիճակ է ունենում, բայց ամենից կարևորը՝ Լեռնային Ղարաբաղը հայտնվում է ռազմական խոցելի վիճակում:

– Եվ հետո այդ 5 կմ միջանցքը կարո՞ղ է ապահովել երկարաժամկետ անվտանգություն ԼՂ-ի համար:

– Ոչ, չի կարող, դրա համար էլ ասում եմ՝ խոցելի վիճակում է հայտնվում: Ցանկացած հրետանու համար 5-7 կամ 10-12 կմ հեռավորության վրա թիրախ խոցելը ոչինչ է: Մյուս կողմից՝ եթե հիմա կարող ենք նոր ճանապարհով Վարդենիսից օգնության հասնել հյուսիսային կողմ Մարտակերտը մատակարարելու համար, ապա հանձնելու դեպքում զրկվում ենք այդ ճանապարհից: Ամեն ինչ պիտի գա հարավ, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով բարձրանա վերև: Այստեղ նաև ուրիշ խնդիր կա. այդ ճանապարհը Երասխի մոտ անցնում է սահմանի երկայնքով՝ առնվազն մի քանի կիլոմետր: Դա խիստ խոցելի է Նախիջևանի կողմից: Պատկերացրեք մի վիճակ, որ հանձնում ենք այդ ամբողջը, ստորագրում ենք ինչ-որ թղթեր, և Ադրբեջանը հերթական անգամ խախտում է իր պարտավորությունները (որովհետև մենք տեսել ենք՝ Ադրբեջանը երբեք չի հարգում իր ստորագրությունները. եթե հարգեր, կհարգեր Բիշկեկի զինադադարը), և սկսում է ռմբակոծել ու գնդակոծել Երասխի այդ ճանապարհը: Անգամ Լաչինը փակելու կարիք չկա, թեև դա կարող է անել: Եթե փակեց, ստացվում է, որ և՛ Զանգեզուրը, և՛ Ղարաբաղը ամբողջովին հայտնվում են մեկուսացման մեջ, և այդ ժամանակ Զանգեզուրի նկատմամբ էլ կարող է ոտնձգություն լինել:

– Եվ հիշենք, որ Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները և հրապարակային հայտարարում է:

– Բնականաբար: Եվ եթե այստեղ համեմատություն ենք անում Եգիպտոս-Իսրայել հաշտության հետ, պիտի հիշենք, որ Եգիպտոսի պարագայում Սադաթը երբևէ չէր խոսում Իսրայելի ոչնչացման մասին, խոսքը գնում էր այն մասին, որ «գրավել եք մեր հողերը, հետ վերադարձրեք», և եգիպտական կողմը երաշխավորում էր. եթե այսօր Եգիպտոսի տարածքից մի հրթիռ է ուղարկվում Իսրայելի ուղղությամբ, դա արվում է ակնհայտ ռազմամոլ, ոչ-կառավարական կառույցների կողմից, դա չի արվում Եգիպտոսի բանակի կողմից, առավել ևս նախագահի հրամանով: Իսկ մեզ մոտ գոնե ադրբեջանական բանակի կողմից 2-3 օրը մեկ սպանվում է հայ զինվորական, դա արվում է պետական մակարդակով: Եթե չկան փոխադարձ վստահության հիմքեր, ինչի՞ հիման վրա ենք մենք հանձնելու մեր տարածքները և անվտանգության երաշխիքները, եթե մի կողմ դնենք, որ դա մեր հայրենիքի մի մասն է, այդ 7 շրջանները ևս: Ես չեմ ընդունում, որ բռնազավթիչ բոլշևիկյան ռեժիմը իրավունք ուներ դե յուրե փոփոխելու Ազգերի լիգայի կողմից որոշված Հայաստան-Ադրբեջան սահմանը, և հիմա էլ երանություն ենք համարում այն, եթե Ադրբեջանը համաձայնի կատարել ՄԱԿ-ի պարտավորությունները: Տեսեք՝ ինչում է բանակցությունների անհեթեթությունը: Մենք հաջողություն ենք համարում այն, եթե Ադրբեջանը հարգի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը պարտավորվել է հարգել՝ ՄԱԿ-ին անդամակցելիս: Եթե ՄԱԿ-ի կանոնադրությունը համարվում է «պայմանագրերի պայմանագիրը» («treaty of treaties»), ամենահզոր պայմանագիրը, Ադրբեջանը դա չի կատարում, ի՞նչ երաշխիք, որ նա կհարգի թեկուզև եռանախագահների մասնակցությամբ ստորագրված որևէ պայմանագիր:

– Եվ ինչպե՞ս պիտի փոխվի այդ ընկալումը կամ թյուր պատկերացումը, որ խնդրի լուծումը, պատկերացումը առաջին հերթին տարածքների հանձնումն է:

– Այո, որովհետև նրանք մեր՝ ՀՀ-ի տեսակետն են պաշտպանում: Միջազգային հանրությունը հանդես է գալիս ՀՀ-ի կողմից: Մեզ թվում է, որ մեր դեմ են: Մե՛նք ենք պատրաստակամություն հայտնել տարածքներ հանձնելու մասին, սկսած Բիշկեկից՝ մե՛նք ենք ասել, որ պատրաստ ենք տարածքներ տալու, և ամեն երկու օրը մեկ կրկնում ենք: Վերջին ելույթը Կիսելյովի հարցազրույցում էր, որտեղ Սերժ Սարգսյանը կրկին ասաց: Եթե մենք տարվա մեջ առնվազն 2-3 անգամ ամենաբարձր մակարդակով ասում ենք, որ համաձայն ենք տարածքներ տալու սկզբունքին, ինչո՞ւ ենք մեղադրում ուրիշներին:

– Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթում հստակ հայտարարեց, որ «քանի դեռ անորոշ է Արցախի կարգավիճակի հարցը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել»: Սա որոշակիորեն արտահայտում էր նաև որոշ փոփոխություն պաշտոնական Երևանի հռետորաբանության մեջ. մինչ այդ Շավարշ Քոչարյանն էր ասել, որ Մադրիդյան սկզբունքները պիտի վերանայվեն: Մինսկի խմբի հայտարարությունը այս տեսանկյունից կարո՞ղ ենք որոշ չափով համարել պատասխան Սարգսյանին, որ իրենք պատրաստ չեն վերանայել սկզբունքները:

– Չէ, չէ… Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ մինչև չհստակեցվի կարգավիճակը, նկատի ունի՝ մինչև պայմանավորվածություն ձեռք չբերվի կարգավիճակի մասին, այսինքն այն, ինչ շարադրել է Մինսկի խումբը՝ տալիս եք տարածքները, վերադառնում են գաղթականները, և տարիներ հետո հստակեցվում է վերջնական կարգավիճակը: «Կարգավիճակի հստակեցում» ասելով՝ նկատի ունի այդ միջանկյալ կարգավիճակը, համաձայնություն այդ փաթեթին, որի մեջ լուծումը փուլային է: Սրա մասին է խոսքը: Այնտեղ խոսք չի գնում այն մասին, որ Ադրբեջանը ստորագրում է փաստաթուղթ, որ ճանաչում է Ղարաբաղի անկախությունը կամ միացումը Հայաստանի հետ, և Հայաստանը տալիս է հողերը: Այդպես չի: Սերժ Սարգսյանը նույն Կիսելյովի հետ զրույցում շատ հստակ ասաց, որ «ես տվել եմ իմ համաձայնությունը Կազանի փաստաթղթին», այդպես չէ՞:

– Բայց հիմա Երևանը ասում է, որ ապրիլից հետո իրավիճակ է փոխվել:

– Հարցազրույցը Կիսելյովին ապրիլից հետո՞ է տրվել: Ուրեմն ի՞նչ խնդիր կա: Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը այդ հարցազրույցն է: Նա չի ասել՝ թող Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, մենք տանք 7 շրջանները: Նա ասել է՝ մենք պատրաստ ենք 7 շրջանները տալու՝ նրա դիմաց, որ Ադրբեջանը պատրաստակամություն հայտնի տարիներ հետո ընդունելու այդ «ազատ կամարտահայտությունը»: Այդ հերթականությունը չի փոխվել:

– Ինչո՞ւ չկայացավ նախագահների հանդիպումը, և ինչպե՞ս եք ընդհանրապես պատկերացնում բանակցային գործընթացի վերսկսումը:

– Նախագահների հանդիպումը չկայացավ, որովհետև ասելիք չկար: Ադրբեջանը շատ հստակ նշել է իր դիրքորոշումը, նա որևէ բան չի փոխում: Բաքուն անգամ դրան համաձայն չի: Շատ տարօրինակ է. իրականում Ադրբեջանն է, որ բանակցային այս ողջ գործընթացի մեջ իրավիճակը փակուղի չի մտցնում Հայաստանի համար: Բավական է՝ Ադրբեջանը ասի, որ ինքը համաձայն է այդ փաթեթին, Հայաստանի ողջ դիվանագիտությունը փակուղի է մտնելու, որովհետև մեր բանակցությունների հիմքում ընկած է այն հիմնադրույթը, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնվում. շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը կարիք չունի լուծելու Ղարաբաղի հարցը: Ղարաբաղի հարցը որևէ խնդիր չի Ադրբեջանի ղեկավարության համար: Նա Ղարաբաղի միջոցով լուծում է իր ազգային փոքրամասնությունների, ներքին ընդդիմության, իր հարստացման խնդիրները և ամենակարևորը՝ կենսագործում է թուրքական աշխարհի ստրատեգիական նպատակը, այն է՝ Հայաստանի (Հայաստան ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն տարածքները, որի վրա հայությունը ապրում է՝ ՀՀ և ԼՂՀ) հայաթափումը, վերջնական լուծումը: Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը իրականացվեց ոչ թե հայերին անմիջականորեն կոտորելով, այլ դեպորտացիայի՝ բռնագաղթ անելու և երկիրը հայաթափ անելու միջոցով: Նույնն այսօր անում է Ադրբեջանը: Ի՞նչ տարբերություն՝ հայերն իրենց հայրենիքը լքում են վատ կառավարման և տնտեսական ծանր պայմանների, պատերազմի հետևանքով, թե՞ կոնկրետ թուրքական ժանդարմը գալիս էր և հայերին քարավանի մեջ մտցնելով՝ տանում էր անապատներ:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью
Самое популярное