Ռուսական ռոբոտը դարձել է խորհրդատու Հայաստանի խոշորագույն սուպերմարկետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆria.ru-ն գրում է, որ Հայաստանում կենցաղային ապրանքների ամենամեծ սուպերմարկետը «աշխատանքի» է ընդունել արհեստական ինտելեկտով ռուսական ռոբոտի, որը հաճախորդներին խորհուրդներ է տալիս մի քանի լեզուներով:
«Չորրորդ տարբերակի Պրոմոբոտը խանութներում գնորդներին խորհուրդ է տալիս հայերեն և ռուսերեն: Ռոբոտը օգնում է կողմնորոշվել սուպերմարկետում, հյուրերը ռոբոտի շնորհիվ պարզում են ապրանքների առկայությունը և գները, դրանց գովազդային պայմանները և հատուկ առաջարկները».- ասված է «Promobot» ընկերության հաղորդագրություն մեջ:
Աշխատանքի համար ռոբոտի արհեստական բանականությունը վերլուծել և անգիր է արել 120 հազար առևտրային ապրանքներ՝ խոհանոցային, սանտեխնիկա, ջեռուցման սարքավորումներ, շինանյութեր և այլ ապրանքներ: Ըստ մշակողների, դա այժմ արտադրանքի տվյալների այն ամենամեծ ծավալն է, որն օգտագործվում է ռոբոտային աշխարհում:
«Սուպերմարկետում մարդկանց հոսքը պիկ ժամին նման է մետրոյի շարժին: Ռոբոտի շարժումները հնարավորինս անվտանգ և ինքնավար դարձնելու համար մեր ինժեներները ստեղծել են խոչընդոտների շրջանցման եզակի սենսորներ. դրանք ավելի արագ, ճշգրիտ և հուսալի են, քան ցանկացած այլ լուծում: Հուսով ենք, որ մեր համագործակցության միջոցով կկարողանանք մասշտաբել այս զարգացումը Պրոմոբոտ այլ ռոբոտների համար աշխարհի տարբեր երկրներում», - ասել է «Promobot»- ի զարգացման տնօրեն Օլեգ Կիվոկուրցևը:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ հատկապես Հայաստանում խանութների ցանցի համար ռուս մշակողները արդիականացրել են Պրոմոբոտում տեղադրված խոչընդոտների սենսորները: Հետազոտություններն ու թեստերն իրականացվել են մի քանի ամիս Ռուսաստանում և Հայաստանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը