Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվարտվեց ԱԺ նախագահի քվեարկությունը։
Ըստ արդյունքերի՝ ՔՊ թեկնածու Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն:
Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 71-ը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը առաջադրել է Մեղրի նախկին համայքնապետ Մխիթար Զաքարյանի, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունները ԱԺ նախագահի պաշտոնի համար։ Նրանք երկուսն էլ կալանավորված են։