Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է Ալաշկերտ
ՍՊՈՐՏԱլեքսանդր Գրիգորյանը կշարունակի գլխավորել «Ալաշկերտը»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեծ ուրախությամբ ցանկանում ենք հայտնել, որ նախորդ օրերի ընթացքում կտրուկ լավացել է Ալեքսանդր Գրիգորյանի կնոջ առողջական վիճակը, ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել «Ալաշկերտը»» ,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՉԼ երկրորդ որակավորման փուլի՝ «Շերիֆի» դեմ պատասխան խաղից առաջ ակումբը տեղեկացրել էր, որ «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն էր հայտնել վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:
Ավելի ուշ մարզիչը ռուսական Sport24-ի հետ զրույցում ասել էր, որ ցանկանում է աշխատել կանանց ֆուտբոլում։