Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը աշխատավարձերն ու տուգանքները բարձրացնելուց բացի ուրիշ դարդ ու ցավ չունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին սահմանում լարված իրավիճակ է։ Թշնամին տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր է բացում Հայաստանի սահմանների երկայնքով ինչի հետևանքով ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Այոօր էլ ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Սահմանային լարված դեպքերին զուգահեռ ՀՀ ԱԺ Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած` Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում տուգանքով պատժել: Ըստ նախագծի` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ): Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ): Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Նախագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ պետք է վիրավորանքից տարբերել հայհոյանքն ու անձի արժանապատվությունը վիրավորելը: Ըստ պատգամավորի` այժմ ավելի խնդրահարույց է այս իրավիճակը, քանի որ հեռավար եղանակով հայհոյանք հասցնելը շատ ավելի վտանգավոր է դարձել` դառնալով հետագա քրեածին վարքագծի ձևավորման պատճառ: Վարդանյանի համոզմամբ` նախագիծը ոչ այնքան պատասխանատվության ենթարկելու համար է, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա։ Հայհոյանքը պետք է վերանա հայ հասարակությունից:

Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե ինչպես է պետությունը պայքարելու այն երևույթի դեմ, երբ հանրության մի շարք ներկայացուցիչներ իշխանության հասցեին կիրառեն «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» արտահայտությունները: Հովսեփյանը հիշեցրեց նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կիրառած «իդիոտկա» բառը` հետաքրքրվելով, թե այս դեպքերն արդյո՞ք քրեականացվելու են: Փոխնախարարն արձագանքեց` քննադատությունից անցնող բառերը քրեաիրավական գնահատման դաշտ տանելը խիստ վտանգավոր է: Նա նաև հավելեց, որ դժվար է այդ բառերը վերագրել որպես հայհոյանք, իսկ նախագծի նպատակը հայհոյանքի դեմ պայքարելն է: Ըստ Հովսեփյանի` օրենքը ստեղծելու է սուբյեկտիվ գործոններ, լուրջ խնդիրներ են լինելու քաղաքական գործիչների համար:

Հատկանշական է որ Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է հրատապ նիստ գումարել՝ քննարկելու սահմաններին տիրող իրավիճակը․ «Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետոյի իրավիճակը, երբ որևէ մեկը, ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, միասնական լուծումներ տալու, իրապես գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով համախմբվելու ժամանակն է։ Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները, հրավիրենք այս նիստից հետո հրատապ նիստ, քննարկենք այդ կարևոր հարցը, իսկ հայհոյանքի քրեականացումը, կարծում եմ, դեռ կհասցնեք», - հայտարարեց Զոհրաբյանը։

Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 75 կողմ ձայնով: Այս ամենին զուգահեռ, երբ Հայաստանի տնտեսությունը մեծ թափով գահավիժում է և գտնվում է համարյա 0-ական մակարդակի վրա, երբ սահմաններն օր ու գիշեր լարված ու անկայուն են, երբ բնակիչները կանգնած են ծայրահեղ աղքատության շեմին և համատարած գործազրկություն է կառավարությունը փոխանակ տնտեսությունը զարգացնելուն միտված քայլեր ձեռնարկի և զբաղվի երկրի ռազմարդյունաբերությունը զարգացնելով, բանակը վերազինելով նոր օրենքներով տուգանքներն ավելացնելուն զուգահեռ նաև ավելացնում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 250․000 դրամ: Երեկ էլ Երևանի ավագանին, հավանություն է տվել մի նախագծի, որով առաջարկվում էր քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մոտ 30%-ով։ Նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: Հետաքրքիր է, թե որքանով է բարոյական այս օրհասական, լարված մթնոլորտում ծայրահեղ աղքատության մեջ ապրող ժողովրդին դարձնել «տուգանքի մատերյալ», բարձրացնել տուգանքների շեմը, զուգահեռ դրան չձեռնարկել որևէ քայլ այս ծանր վիճակը թոթափելու համար։ Գուցե կառավարությունը վստահ է, որ ոչինչ չանելու համար հայհոյողներն ավելանալու են և դրա համա՞ր է դիմում նման քայլի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса
Самое популярное