Բրիտանիայում տղան «կինդեր-անակնկալում» թմրանյութ է հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Հյուսիսային Իռլանդիայի Լիմավադի քաղաքում ապրող հինգ տարեկան տղան թմրանյութ է հայտնաբերել «կինդեր-անակնկալում», գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:
Հաղորդվում է, որ շոկոլադե ձուն բացելով` տղան խաղալիքի փոխարեն պլաստիկե տարա է հայտնաբերել, որում փաթեթում սպիտակ փոշի էր: Զարմացած տղան հայտնաբերված «անակնկալը» տվել է հորը, իսկ նա ոստիկանություն է դիմել:
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել տվյալ գործով: Նախնական տվյալների համաձայն, շոկոլադե ձվում մետամֆետամին է եղել: