Հայկական թանգարանի մասնագետները պատմել են ֆովիստ-նկարիչի ստեղծագործական գործունեության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmeschanskayasloboda.moscow-ն գրում է, որ լրագրող Ասյա Երիցյանը նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին տեղեկություններ է փոխանցել հատուկ Մոսկվայի հայկական թանգարանի և Ազգերի մշակույթի համար:
Ըստ մշակութային կազմակերպության կայքի այդ պատմությունը ժամանակային առումով համընկնում է հայ նկարչի ծննդյան 93-ամյակի հետ: Մինաս Ավետիսյանի կտավներն ունեն ֆավիզմի բնութագրական գծեր, որը տեսողական արվեստի ֆրանսիական շարժում է, և որտեղ գերակշռում են լարվածությունը, արտահայտչությունն ու ինտենսիվ երանգները:
Նկարչի կտավները ողողված են վառ գույներով, ներկի հաստ շերտերով և համարձակ որոշումներով: Նրանք ունեն հարուստ գունային ներկապնակ և հայրենիքի նկատմամբ սեր են արտահայտում առեղծայնվածության հասնող սահմաններում: Հայաստանը նկարչի աշխատանքներում դաժան ու միարժամանակ արևոտ երկիր է: Իր կյանքի 46 տարիների ընթացքում Մինաս Ավետիսյանը ստեղծել է շուրջ 500 կտավ, 20 մեծ որմնանկարներ և դարձել մեկ տասնյակից ավելի թատերական դեկորացիաների հեղինակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը