Վերականգնվել են Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև կապի ուղիները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերականգնվել են Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև կապի ուղիները, որոնք խզվել էին 2020 թվականին: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմին:
«Հարավային և Հյուսիսային Կորեաները հուլիսի 27-ին՝ ժամը 10: 00-ին, (Երևանի ժամանակով 05: 00-ին) որոշում կայացրին վերականգնել կապի խզված ուղիները և կատարեցին առաջին զանգը», - նշել են աշխատակազմից:
Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների միջեւ ուղերձների փոխանակումից հետո: