Առաջին հերթին պետք է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԷկնոմիկայի նախարարը հայտարարել է, որ աշխատանքի սուր պահանջարկ կա տարբեր ոլորտներում և կոչ է արել խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու։
Այս թեմայով զրուցել ենք ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։
Հարցին, թե արդյոք այս կոչը որևէ արդյունք կունենա` Արտակ Մարկոսյանը պատասխանել է․ «Ներկա պայմաններում կոչերով խնդիրները լուծելն այնքան էլ ճիշտ չէ: Պետք է լինի աշխատավարձի միջին չափ, որպեսզի մարդիկ գան Հայաստան, իսկ Հայաստանում միջին աշխատավարձը մոտավորապես 140 հազար դրամի կարգի գումար է: Արտագնա աշխատանքի մեկնողներին, երբ հարց են տվել, թե որքան եկամտի դեպքում չեն մեկնի Հայաստանից, նրանք նշել են, որ առնվազն 300 հազար դրամի դեպքում պատրաստ կլինեն չմեկնել արտերկիր աշխատելու և աշխատել Հայաստանում: Մեզ մոտ պետք է ոչ թե մեխանիկորեն աշխատավարձը բարձրանա, այլ առաջին հերթին պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրացվի: Դրա համար պետք են շատ մեծ բարեփոխումներ` մասնավորապես կրթական համակարգում և այլ համակարգերում: Դրա հետևանքով կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը, հետևաբար նաև աշխատավարձը: Դա շատ երկարատև պրոցես է»։
Անդրադառնալով այն հարցին, որ որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացնումը կարո՞ղ է նպաստել շատերի վերադարձին` ժողովրդագրագետը պատասխանել է․ «Հնարավոր է, սակայն դեռևս պարզ չէ, թե վերջնական ինչ է լինելու, բայց որ Ռուսաստանն ուզում է վերահսկել այնտեղ աշխատող միգրանտին, դա հստակ է: Այո, իրենք խնդիր են դրել ամբողջությամբ վերահսկել միգրանտին, հասկանալ թե որտեղ է նա աշխատում, ինչպես է աշխատում և այլն: Թե դրա տակ ինչ նպատակներ կան, դեռևս հասկանալի չէ»։
Սոնա Գիշյան