Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. մահացածը դասակի հրամանատար էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Արսեն Միրզոյանը հուլիսի 24-ին` ժամը 05։30-ի սահմանում, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Կայքի տեղեկություններով` վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում` որպես դասակի հրամանատար։