Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը նոր պետ ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳեներալ-լեյտենանտ Վելիև Քերիմ Թոֆիկ օղլուն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նշենք, որ Վելիևը Ադրբեջանի ԶՈՒ-ում ծառայում է 1992 թվականից։
Նա մասնակցել է Ադրբեջանի կողմից սանձազերծված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմին, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմին և ապրիլյան մարտերին։
Վելիևը ղեկավարել է նաև դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսը։
Նշենք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ում այլ փոփոխություններ էլ են եղել։ Պաշտոնանկ է արվել այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Այազ Բինյաթ օղլի Հասանովը։ Նա ուղարկվել է կադրային ռեզերվ։ Հասանովը ղեկավարել է նաև ԳՇ օպերատիվ վարչությունը։