Չինաստանի Հենանի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել է 51-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է 51-ի, 400 հազար մարդ տարահանվել է անվտանգ շրջաններ: Հուլիսի 23-ին այդ մասին հայտնել է «Հենան ժիբաո» հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հուլիսի 23-ի կեսօրի դրությամբ ջրի հոսքերը ողողել են 44 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը կազմել է 65,5 միլիարդ յուան (10,12 միլիարդ դոլար):
Հուլիսի 22-ին տեղի իշխանությունները տեղեկացրել էին 33 զոհերի մասին:
Հուլիսի 16-ից Հենանի նահնգում սկսվել են սաստիկ անձրեւներ, որոնք հորդացումներ են հարուցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: