Պատերազմի մասնակից ուսանողներին ԵՊՀ-ում զեղչ չեն տրամադրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար կռված, անգամ շքանշանների արժանացած որոշ ուսանողների Երևանի պետական համալսարանում ուսման վարձի զեղչ չեն տրամադրում: Այս մասին «Իրավունքի» հեզ զրույցում նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներից մեկը, ով մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, անգամ պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» շքանշանով: Ուսանողի խոսքով` իրեն պետք է զեղչ տրամադրեն ավելին` պատերազմից հետո առաջին կիսամյակի վարձը այլ բուհերում պատերազմի մասնակից զինվորներից չեն պահանջում, սակայն չգիտես ինչու դեկանատից ստիպել են, որպեսզի ուսանողը վճարի ուսման վարձը: «Իրավունքը» կապ հաստատեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ` հասկանալու համար, թե ինչպես է ստացվում, որ պատմության ֆակուլտետի այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմից ուսման վարձի զեղչից չեն օգտվում: Մինասյանի խոսքով` հավանաբար թյուրիմացություն է տեղի ունցել, քանի որ արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները անպայամանորեն պետք է օգտվեն համապատասխան զեղչերից:
Հայկ Գեւորգյան