Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը որոշակի խնդիրներ է ստեղծում, որոնց շուրջ հետո կարող է նաև սակարկություններ անել, այդ թվում՝ նույն ՌԴ–ի հետ. Քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Փաստացի, հետպատերազմական Հայաստանը, որն այսօր էլ աչք չի բացում անվտանգային մարտահրավերներից, չունի արտգործնախարար և արդեն նաև՝ պաշտպանության նախարար: Ու եթե մի քանի ամիս էլ պաշտպանության նախարարի նշանակում չլինի, արդեն իսկ զարմանալի չի լինի. ՀՀ իշխանությունները վաղուց են բացել Պանդորայի արկղը:

Իսկ թե ի՞նչ փոփոխությունների ականատես կլինենք նոր նախարարների նշանակումով՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը պարզաբանեց, որ Հայաստանում ձևավորված կառավարման համակարգը, երբ ամեն ինչ որոշվում է մի կենտրոնից, երբ որոշումներն ընդունվում և կատարվում են մեկ մարդու կողմից, լուրջ փոփոխություններ չի ենթադրում.

«Այս պարագայում առանձնապես շատ մեծ տարբերություն չեմ տեսնում, թե ով է արտգործնախարարը կամ պաշտպանության նախարարը, որովհետև իրենք իրականացնելու են քաղաքական ղեկավարության կամ երկրի ղեկավարի հրահանգները, հետևելու են ընտրված քաղաքական գծին:

Այս երեք տարիների ընթացքում մենք ունեցել ենք արտգործնախարարներ, որոնք հրաժարականներ էին տալիս՝ հայտարարելով անհամաձայնություն քաղաքական գծի հետ և նույնիսկ շատ դեպքերում ուղղակիորեն ակնարկելով, որ իրենք ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ որոշումներ է ընդունել երկրի ղեկավարը: Փաստացի, դրա համար էին հրաժարական տալիս թե՛ Զոհրաբ Մնացականյանը, թե՛ Արա Այվազյանը:

Այս առումով, եթե որոշումներ ընդունելու և այդ որոշումներն իրագործելու նույն համակարգը մնում է, ապա պրակտիկ առումով ես որևէ էական նշանակություն չէի տա նույնիսկ, թե հիմա այնտեղ ԱԳՆ կամ ՊՆ կա՞ նստած»:

Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձավ անցյալ տարվա նոյեմբերից պաշտոնավարող Վաղարշակ Հարությունյանի պաշտոնական դերակատարմանը՝ հետևյալ հարցադրում-դիտարկումով.

«Դուք կարո՞ղ եք հիշել, թե այդ նախարարի պարագայում բանակն ի՞նչ ֆունկցիա էր կատարում, այսինքն՝ իր ուղղակի գործառույթներն իրականացնո՞ւմ էր, թե՞ չէ։ Եթե ասեք՝ այո, ես կզարմանամ, որովհետև արդեն երկու ամիս է՝ ՀՀ տարածքում են գտնվում Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներ, և բանակը, ըստ էության, իր գործառույթը չի կատարում»:

Արդյո՞ք պետությունն ունի քաղաքական ներուժ, որպեսզի կարողանա դիմակայել առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ հարցին ի պատասխան, Վիգեն Հակոբյանը խոսեց իշխանության և ընդդիմության անելիքների մասին:

«Առաջիկա օրերին, երբ սկսվի նոր խորհրդարանի աշխատանքը, կարծում եմ, նախևառաջ ընդդիմությունը պետք է պահանջի, որպեսզի ֆորմալ առումով վերընտրված իշխանությունը բացահայտի, թե ինչ տեսլական ունի, ինչ պատկերացումներ ունի, ինչ պարտավորություններ է ստանձնել, ինչը հանգեցրել է ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների շուրջ փաստացի աշխարհաքաղաքական կոնսենսուսի։ Այսինքն՝ ինչ պարտավորություններ կային, որոնք բավարարում էին աշխարհաքաղաքական և ռեգիոնալ բոլոր խաղացողներին,- ասաց նա, ապա անդրադառնալով խնդիրներին դիմակայելու իշխանության պատրաստակամությանը՝ շեշտեց,- Երբ ասում ենք՝ ներուժ ունի՞ դիմակայելու, թե՞ ոչ, նախևառաջ պետք է հասկանալ իշխանության քաղաքական գիծը. ուզո՞ւմ է դիմագրավել ընդհանրապես, որովհետև մինչև հիմա հիմնականում այսպիսի գիծ է եղել՝ արժե՞ Սև լճի 30 տոկոսի համար կռիվ հայտարարել, արժե՞ ձնապատ գագաթի վրա դիրքեր ունենալ:

Այսինքն, իշխանությունները պետք է ասեն՝ ինչ պլաններ ունեն, դրանից է բխելու նաև ընդդիմության մարտավարությունը: Եթե ընդդիմությունը տեսնի, որ այսօրվա իշխանությունը բացահայտ գնում է կապիտուլյացիայի ակտերի շարունակությանը, ինչը ենթադրվում է, այդ պարագայում պարզ է, որ ընդդիմության ֆունկցիան պետք է լինի հասարակությանը կոնսոլիդացնելը, կամ իրականացնել իրենց ծրագիրը, որը մեկ եզրույթով կարող ենք ձևակերպել՝ արժանապատիվ խաղաղություն»:

Ըստ քաղաքագետի՝ սահմանային վերջին լարվածություններով, և, մասնավորապես, Երասխի հատվածում սրացումներով Ադրբեջանը փորձում է շտապեցնել որոշակի պարտավորությունների կատարման հարցում:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ նման շտապողականություն կար նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «զգայուն հարցեր», և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ «Դուք մանդատ եք ստացել, որը Ձեզ լեգիտիմություն է տալիս գործելու և բարեփոխումներ իրագործելու» ձևակերպումներում, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի ենթատեքստում:

«Թուրքիայի և Ադրբեջանի մասին նույնիսկ չեմ նշում, որովհետև իրենց մոտ ինչ-որ պարտավորվածությունների, պայմանավորվածությունների մասին խոսում են թափանցիկ,- հավելեց նա՝ նկատելով, որ պերմանենտ կրակոցները նաև տակտիկական բնույթ ունեն,- Ալիևը որոշակի խնդիրներ է ստեղծում, որոնց շուրջ հետո կարող է նաև սակարկություններ անել, այդ թվում՝ նույն ՌԴ-ի հետ»:

«Ընդհանուր առմամբ, Երասխի սրացումը մեր տարածաշրջանի շուրջ որոշակի պայմանավորվածությունների և սպասվելիք պրոցեսների կոնտեքստում դետալ է: Շատ հնարավոր է՝ կրակոցները լինեն մի տեղում, բայց իրական թեման ուրիշ տարածքներին վերաբերի: Ամեն դեպքում, կարծում եմ՝ ոչ թե Երասխի խնդիրն է դրված, այլ զոհասեղանին, խաղասեղանին դրված է Սյունիքը, ինչն Ալիևը չի էլ թաքցնում: Ինքն այժմ ուղղակի տարբեր մարտավարական հնարքներ է անում. բավականին բարձրացնում է պլանկան: Այդտեղ կա և՛ շանտաժ, և՛ հիշեցում պայմանավորվածությունների մասին, և՛ ուժի ցուցադրում, և՛ սպառնալիք, որովհետև, ի վերջո, Երասխով նաև ուզում է ցույց տալ, որ եթե հանկարծ այնտեղ սրացումներ լինեն, Երասխը Հայաստանի մի հատվածը կտրում է մյուսից՝ Վայոց Ձորից, Սյունիքից և ՀՀ իշխանությունների և ժողովրդի մի զգալի մասի կողմից արդեն մոռացված Արցախից»,- եզրափակեց քաղաքագետը:

WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса
Самое популярное