Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախ մենք պետք է ԱԳՆ ունենանք, որպեսզի որևէ բան ակնկալենք. իրանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար. Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալություն հայտնել Փաշինյանին ու Ալիևին:

«Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման: Հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կկարողանանք սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ»,- Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհակալական խոսքում նշել է Ռայիսին:

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևին ուղղված իր ուղերձում, սակայն, Իրանի նորընտիր նախագահը շոշափել է մեր պետության համար չափազանց զգայուն հարցեր. Իրանի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին «օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ»:

Ի դեպ, այս հայտարարության առնչությամբ Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական մեկնաբանություններ ու պատասխաններ դեռևս չեն հնչեցվել:

Արդյո՞ք այս ձևակերպումներով Իրանի նորընտիր նախագահը չի խախտում հավասարակշռությունը տարածաշրջանում՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցրեց.

«Իրականում իրանցիները միշտ խոսել են տարածքային ամբողջականության մասին. դա վերաբերում է անխտիր բոլոր խնդիրներին: Ցավոք սրտի, այժմ արդեն խոսում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության կողմնակից լինելու մասին. նման հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հանդեպ դիրքորոշումներին, ապա իրանական կողմից հնչող այդ հայտարարությունները ցուցիչ և ուղերձներ են Հայաստանի Հանրապետությանը առ այն, որ եթե Հայաստանում դեռևս իշխանության է մի վարչակարգ, որը, ըստ էության, Արցախից զգալի հատվածներ է զիջել Ադրբեջանին, խաթարել է Հայաստանի անվտանգությունը բազմաթիվ հատվածներում, ու այդ իշխանությունը ստանում է ձայներ, այսինքն՝ նրան ընտրում են, ապա իրանցիները որևէ պատճառ չեն տեսնում Ադրբեջանի հետ իրենց համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու»:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին ուղղված ուղերձի շեշտադրումներին՝ իրանագետն առանձնացրեց «համատեղ մարտահրավերների» մասին հիշատակումը՝ նկատելով. «Եթե փակագծերը բացենք, ապա դա նշանակում է՝ մի կողմից, այո՛, իրանցիները խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, մյուս կողմից՝ դա համարում են մարտահրավեր: Այսինքն՝ իրանական դիվանագիտությունն աշխատում է երկու կողմերի հետ էլ:

Այս համատեքստում այլ խնդիր էլ ունենք՝ Հայաստանի կողմից ինչպիսի՞ աշխատանք է տարվում Իրանի և միջազգային հանրության հետ: Կարծում եմ՝ այդ աշխատանքները չի կարելի բավարար գնահատել, ուստի սպասել, թե ինչ-որ պրոհայկական դիրքորոշումներ կհնչեն, տեղին չէ. իրանական կողմից որևէ պարագայում նման դիրքորոշումներ չեն հնչի, եթե մենք չիրականացնենք մեզ հասանելիք աշխատանքները՝ Իրանի ներսում ստեղծելով հասարակական տարբեր շերտերի և քաղաքական վերնախավերի մեջ պրոհայկական կողմնորոշում ունեցող անձանց և խմբերի զգալի ներկայություն: Պրոհայկական ասելով՝ նկատի ունեմ այն խնդիրները, որոնք վերաբերում են նաև Արցախի և համատեղ մարտահրավերներին դիմակայելուն, իսկ Արցախում ի հայտ են եկել հենց նման մարտահրավերներ. խոսքը թե՛ այդ տարածքներում ահաբեկիչների հնարավոր ներկայության մասին է, ինչը կարծեք լիովին մոռացության է մատնվել, թե՛ Ադրբեջանում և Արցախից բռնազավթված հատվածներում թուրքական ներկայության ամրապնդման մասին, և թե՛ այն մասին, որ Թուրքիան շատ դեպքերում ներկայանում է՝ որպես մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործակատար:

Այս բոլոր խնդիրներով Իրանի հետ պետք է տարվեն աշխատանքներ, ու նաև այն խնդիրներով, որոնք թվում է՝ առաջին հայացքից ունեն տնտեսական նշանակություն, բայց նաև՝ աշխարհաքաղաքական և անվտանգային կարևորություն. խոսքը Պարսից ծոցը Սև ծովին միացնող միջանցքի աշխատանքների մասին է»:

Վարդան Ոսկանյանը համոզված է՝ մեզ համար ոչ հաճո հայտարարությունների պատճառներն առաջին հերթին պետք է փնտրել մեզանում, ապա հասկանալ, թե ինչու են արտաքին տարբեր խաղացողներ նման կերպ վարվում.

«Օրինակ, թվում է տարօրինակ, թե ինչու Հունաստանի դեսպանը պետք է այցելի Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Շուշի, բայց այստեղ առաջին հերթին մենք պետք է նայենք մեր մեջ. այդտեղ երկու խնդրի ականատեսը կլինենք՝ մեկը, որ Հունաստանի հետ չեն տարվել անհրաժեշտ ծավալի և մակարդակի աշխատանքներ, մյուսը, կրկնեմ, համաշխարհային հանրությունը դիտարկում է, թե ինչպիսի ուղերձներ են գալիս Հայաստանից, իսկ այդ ուղերձները բավական հստակ մատնանշում են, որ Հայաստանն իր ամբողջության մեջ (թեև նույնիսկ առանձին խոշոր խմբեր կան, որոնք չեն կիսում այս տեսակետները և պայքարում են սեփական տեսակետների համար) ընտրելով այսօրվա իշխանություններին՝ մեկ անգամ ևս ուղերձ է հղում աշխարհին, որ իրեն քիչ է հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը, Արցախի հիմնախնդիրն ու, ընդհանրապես, անվտանգային միջավայրին առնչվող հարցերը, ուստի միջազգային հանրությունն էլ այս ուղերձն ընդունում է և, ինչպես ասում են, չի ցանկանում վատամարդ դառնալ Ադրբեջանի հետ»,- հիշեցրեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե այս առնչությամբ ԱԳՆ-ի կողմից ինչ-որ հայտարարություն կամ պատասխան ակնկալել պե՞տք է՝ իրանագետը պատասխանեց. «Ընդհանրապես, մենք պետք է նախ ունենանք ԱԳՆ, որպեսզի որևէ բան ակնկալենք, և, առհասարակ, պետք է ունենանք պետական կառավարման հստակ աշխատող համակարգ, որպեսզի կարողանանք որևէ գործողություն ձեռնարկել: Ցավալիորեն, ԱԳՆ գոյություն չունի արդեն երկար ժամանակ, և, հետևաբար, տարբեր գործողություններ ակնկալելն անտեղի է:

Եվ հետո՝ ի՞նչ հայտարարություն պետք է ընդունի, եթե Հայաստանում բազմաթիվ անձինք, ցավով պետք է նշեմ, նաև ինչ-որ տեղ    վրդովմունքով, համարում են, որ Շուշին իբրև թե ադրբեջանական քաղաք է, և, ըստ էության, կիսում են ադրբեջանական դիրքորոշումները»:

Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»
Самое популярное