Բերման է ենթարկվել Գեղամ Նազարյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանին։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
Վերջինս նշեց, թե Նազարյանն այս պահին ոստիկանական բաժնում է, հավանաբար քիչ անց դուրս կգա։