Որքանո՞վ է թոքերի համար վնասակար էլեկտրոնային ծխախոտի գոլորշին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈրքանո՞վ է թոքերի համար վնասակար էլեկտրոնային ծխախոտի գոլորշին:
Ղրիմի դաշնային համալսարանի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշին հանգեցնում է հյուսվածքների քայքայմանը:
30 առնետների վրա փորձը ցույց է տվել, որ վեյպի գոլորշին հանգեցնում է տրիպսինանման պրոտեինազի ակտիվության բարձրացման, որը քայքայում է սպիտակուցները: Կրծողներին բաժանել են երեք խմբի. մի խումբը ենթարկվել է առանց նիկոտինի խառնուրդի ազդեցության, մյուսում ուսումնասիրվել է խառնուրդի գոլորշու ազդեցությունը 6 մգ նիկոտինի ավելացմամբ, իսկ երրորդ խումբը վերահսկիչ է եղել: 40 օր անց կենդանիների շնչառական օրգնաններում նկատվել է կառուցվածքային սպիտակուցների վնասում վեյպի գոլորշում պատճառով:
Նիկոտինային խառնուրդը էլ ավելի ծանր ազդեցություն է ունեցել օրգանիզմի վրա: Դա հաստատվել է 49 տոկոսով տրիպսինանման պրոտեինազի ակտիվացման մակարդակի մեծացման հետ: