Ադրբեջական աղբյուրները ծաղրում են «մառախուղի պատճառով մոլորված» երկու հայ զինծառայողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշոտ Սաֆարյան իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ադրբեջական աղբյուրները ծաղրում են "մառախուղի պատճառով մոլորված" երկու հայ զինծառայողներին, անվանելով նրանց ежики в тумане... Հիմա մի քանի հարց`
1. Ինչու՞ էսքան ժամանակ էդ նույն Սև լճի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մոլորվում, չի հայտվում մեր ձեռքում։
2. Ինչու՞ էին տղաներն անզեն, եթե իրոք անզեն էին։ Որ մի տավարի ցավի մտքով ա անցել մի տարածքում, որտեղ թշնամու զինվորներն են վխտում, զինվորների անզեն ինչ–որ հանձնարարության ուղարկել։ Նման իրավիճակում ավտոմատները պտի շորի նման միշտ վրեքները լինեն
3. Ինչո՞ւ նրանց մոտ չեն եղել նավիգատորներ։
4. Եվ ո՞ւմ է ձեռնտու մշտապես նվաստի, թույլի, չհասկացողի, տգետի ու պարտվածի կերպարի մեջ պահել մեր զինծառայողներին