Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց երկու ամսով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում է կայացրել կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել է, որ Գորիսի համայնքապետը կալանավորվել է երկու ամսով։
Պաշտպանի խոսքով, այս որոշմամբ ապացուցվում է, որ Հայաստանում ազատությունը արժեք չունի, մարդը նույնպես արժեք չունի, քանի որ նրա համոզմամբ Առուշանյանի կալանավորման հիմքում հակասական հիմքեր են: Արմեն Մելքոնյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում են Վերաքննիչ դատարանում բողոքարկել վճիռը: