Ռուս խաղաղապաահները մարդասիրական-բժշկական միջոցառում են իրականացրել Լեռնային Ղարաբաղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆiz.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի սպաներն ու ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական միջոցառում են անցկացրել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:
Ռուսաստանի ռազմական բժիշկները բնակիչներին տրամադրել են խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն: Դրա համար տեղական վարչակազմը սենյակներ էր պատրաստել գյուղի հիվանդանոցում:
«Մեր գյուղում կա շուրջ 1400 տեղի բնակիչ և 160 փախստական: Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են: Բժիշկները քիչ են ... Շնորհակալություն խաղաղապահներին օգնության համար», - ասել է Վանք գյուղի գյուղխորհրդի ղեկավարի տեղակալ Սերգեյ Բաղրամյանը:
Իրենց հերթին, Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները հիվանդանոց են հանձնել մոտ 2 տոննա դեղամիջոց Ռուսաստանի հասարակական կազմակերպություններից: Նրանք նաև տեղի բնակիչներին, ներքին տեղահանված անձանց և մեծ ընտանիքների համար տրամադրել են սննդի հավաքածուներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և մանկական խաղալիքներ:
«Ներկայումս Վանք գյուղում ապրում է ներքին տեղահանվածների 68 ընտանիք, այդ ընտանիքներից 21-ը բազմազավակ ընտանիքներ են, որոնց համար մենք մարդասիրական օգնություն ենք բերել», - ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում բաժանվել է ավելի քան 4 տոննա օգնություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը