Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր վճռից է կախված՝ ինչ ուղղով կընթանա մեր պետությունը. Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթը ՍԴ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթը Սահմանադրական դատարանում.


«Բարձր դատարան, եթե չլինեին արտառոց պայմաններ, ես իմ եզրափակիչ խոսքում մանրամասն կհիմնավորեի իմ ներկայացրած 9 թեզերը և հատ-հատ կապացուցեի, որ դատաքննության ընթացքում, իրականում այդ թեզերից ոչ մեկի դեմ քննադատությանը դիմացող հակափաստարկներ չեն բերվել:

Առաջին թեզի հետ կապված ես կապացուցեի, որ ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, մարդկանց հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը որևէ աղերս չունեն ո՛չ ժողովրդավարության, և ո՛չ էլ վերջինիս հիմնասյուներից մեկը հանդիսացող ազատ ընտրությունների սկզբունքի հետ:
Այս առումով, Քաղաքացիական պայմանագրի հիմնական հակափաստարկը կառուցված էր այն սխալական թեզի վրա, թե իբր չկա նյութական իրավունքի նորմ, որը պետք է հիմք հանդիսանար Փաշինյանի խոսքը սահմանափակելու համար։

Ես կհիմնավորեի, որ նման սահմանափակման և՛ հիմքը, և՛ պահանջը անմիջականորեն բխում է սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող ազատ ընտրության սահմանադրական սկզբունքից։

Սա առավել քան բավարար հիմք է, որպեսզի հանրային իշխանությունը կյանքի կոչի ազատ ընտրության իրավունքը հարգելու և պաշտպանելու իր պարտականությունը։
Երկրորդ թեզի հետ կապված ես կպնդեի, որ հանրային իշխանության ներկայացուցիչ հանդիսանալն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, որը որևէ ընդհանրություն չունի ատելության խոսքի ու պատժելու սպառնալիքների հետ:

Եվ ինչքան էլ Քաղաքացիական պայմանագիրը պնդի, որ Փաշինյանի խոսքը իբրև թե ես կոնտեքստից կտրված եմ ներկայացրել, որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտություններ ինչպիսիք են «Կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին ա ջարդվելու», «Կտեսնեք կադրային ջարդ ու փշուր», «Պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից», «Հիմա չագուչի հետ կծանոթանաք» և այլն, կարող են տեղ ունենալ ժողովրդավարական արժեքների ապավինող երկրում, և ինչն առավել սարսափելի է` կարող են հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից:

Ես նաև կհրավիրեի Բարձր դատարանի ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ հակադարձելով մեր կողմից դատաքննության ընթացքում որպես օրինակ ներկայացված Փաշինյանի ելույթների 15 դրվագներին, Քաղաքացիական պայմանագիրը փորձել է հակադարձել դրանցից ընդամենը 4-ին:

Երրորդ թեզի հետ կապված ես կասեի, որ նախընտրական քարոզչության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորված բռնության, սպառնալիքների և ատելության մթնոլորտի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը կարծես թե պետք է սթափեցնող լիներ առաջին հերթին հենց իշխանության ներկայացուցիչների համար:

Սակայն դատավարության ընթացքում ակնհայտորեն նկատվեց Քաղաքացիական պայմանագրի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը արժեզրկելու և նրա կարևոր դիտարկումները «զեկույց է, թե հայտարարություն» անիմաստ քննարկման վերածելուն, այնինչ՝ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խախտումները պետք է զգաստության կոչ հանդիսանային առաջին հերթին հենց իշխանությունների համար:

Չորրորդ թեզի հետ կապված ես կհիշեցնեի, որ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել էր, որ
1. Փաշինյանի կողմից նախընտրական քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններն օբյեկտիվորեն կարող էին ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիքներ
2. և որ բռնության կիրառման սպառնալիք որակվող արտահայտությունները կրել են շարունակական բնույթ:

Օգտվելով առիթից, ուզում եմ ողջունել վարչական դատարանի համարձակությունը՝ քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի դրսևորած վարքին պատշաճ իրավական գնահատական տալու առումով:

Իսկ դատավարության ընթացքում Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների փորձերն արժեզրկելու վերոնշյալ դատական ակտը որևէ կերպ չեն կարող փոխել իրերի էությունն ու արդեն իսկ արձանագրված փաստերի կարևորությունը:
Հինգերորդ թեզի հետ կապված, որում նշում էի, որ իրավապահ համակարգի գործողությունները և անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին, ես կհրավիրեի դատարանի ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ դատախազության երկարաշունչ ելույթում բերվեց հիմնականում ընտրախախտումների վիճակագրությունը: Միաժամանակ որևէ փաստարկ չբերվեց այն մասին, թե ինչու պատգամավորի թեկնածուի կողմից ենթադրյալ հանցավոր արարքի կատարման վերաբերյալ փաստական տվյալները հայտնի դառնալուց հետո օրեր անց, առանց օրենքով նախատեսված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, նրանք ձերբակալվեցին, ինչը հետագայում դատարանների կողմից ճանաչվեց ոչ իրավաչափ:

Ես նաև կապացուցեի, որ Ռաբաթի գործողությունների պլանը, որի մասին իր ելույթում այդքան խոսում էր դատախազությունը, վերաբերում է միայն ազգային, կրոնական և ռասայական ատելություն սերմանելուն: Այսինքն` դատախազությունը կիրառում է ոչ պիտանի չափանիշներ, քանի որ, օրինակ ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ այլակարծիք համայնքապետերը մյուսներից չեն տարբերվում ոչ ազգությամբ, ոչ կրոնով, ոչ էլ ռասայով:
Ես նաև կապացուցեի, որ դատախազների վկայակոչած ՄԻԵԴ որոշումը, որը վերաբերվում էր թրքական մի թերթում քրդական շարժման առաջնորդների տեսակետը հրապարակելու համար խմբագրի դատապարտվելուն, որևէ զուգահեռ չունի Փաշինյանի ատելության խոսքի հետ, և այդ գործի հիշատակումը կոչված է ընդամենը գործից անտեղյակ մարդկանց վրա տպավորություն թողնելուն:

Ինչ վերաբերվում է վեցերորդ թեզին, որում պնդում էի, որ ստեղծվել էր ոչ միայն սպառնալիքների և ահաբեկման մթնոլորտ, այլև՝ սպառնալիքները կյանքի են կոչվում, ես կբերեի մեր պահանջի ճշմարտացիությունը անվիճելիորեն ապացուցող նոր փաստեր: Մասնավորապես` հենց երկու օր առաջ պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի հետ տեղի ունեցածը, երբ ոստիկանություն կամավոր ներկայանալուց հետո նրա նկատմամբ կիրառվում է ցուցադրական անհամաչափ ուժ և ակնհայտ ապօրինի ձերբակալում, այսինքն միաժամանակ կատարվում է քրեական օրենսգրքով նախատեսված երկու հանցավոր արարք: Ի դեպ` ձերբակալության ոչ իրավաչափ լինելը երեկ հաստատվել է նաև դատարանի որոշմամբ:

Ես կվերահաստատեի յոթերորդ թեզն առ այն, որ ազատ ընտրության իրավունքի խախտումներն ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտորեն առկա են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր:

Չեմ կարող չհամաձայնել դատավարության ընթացքում առաջ բերված այն դիտարկմանը, որ խախտումների ազդեցության գնահատումն ինքնին բավականին դժվար աշխատանք է:

Սակայն գտնում եմ, որ դիմումատուները թե՛ իրենց դիրքորոշումներով և թե՛ իրենց բանավոր ելույթներով կարողացել են Բարձր դատարանին ներկայացնել այն գործիքակազմը, որի կիրառմամբ, և Սահմանադրական դատարանի մասին օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված նորմի հիմքով պետք է լուծում տալ քննարկվող խնդրին:

Այս պարագայում էլ ես կապացուցեի, որ Քաղաքացիական պայմանագրի հիշատակած ՄԻԵԴ որոշումն ընդդեմ Ադրբեջանի, վերաբերում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությանը, և որը որևէ ընդհանրություն չունի այստեղ քննարկվող գործի հետ:

Ութերորդ թեզի հետ կապված ես կհրավիրեի Բարձր դատարանի ուշադրությունը այն փաստի վրա, որ, թեև դատաքննության ընթացքում հստակ ապացուցվեց, որ Հանրային հեռուստատեսության պաշտոնյաները մեր դաշինքի տեսահոլովակը սահմանված օրը չհեռարձակելով կատարել են Քրեական Օրենսգրքով սահմանված արարք, դատախազությունն անգամ այստեղ բարձրաձայնելուց հետո, որևէ քայլ չձեռնարկեց այդ արարքին քրեաիրավական գնահատական տալու համար, ինչով մեկ անգամ ևս ապացուցեց իր կողմնակալության մասին մեր պնդումը:

Իններորդ թեզի վերաբերյալ իմ պնդումն էր, որ Փաշինյանը ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ուստի վարչական ռեսուրսի օգտագործման այն մասը, որն օրենքով համարվում է որպես օրինական, իրականում ապօրինի է:

Ես մեր պնդման ճշտությունը կվերահաստատեի մեկ անգամ ևս` ընդամենը կիրառելով նորմերի մեկնաբանման գրեթե մաթեմատիկական ճշտության կանոնները:
Դատավարության ընթացքում, այդ թվում նաև՝ Քաղաքացիական պայմանագրի և դատավոր Գրիգորյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում, ես ընդգծեցի, որ սահմանադիրը շատ հստակ պատկերացնում էր հրաժարականի ինստիտուտի էությունը և որ անձամբ հրաժարական տալը և հրաժարական տված համարվելը բացարձակապես տարբեր իրավական ինստիտուտներ են:

Կրկին կպնդեի, որ երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը հարմարեցնել սեփական շահին և որ մեկ անձի մանիպուլյատիվ գործողությունների համար նպատակահարմարությունից ելնելով կարելի է այլասերված մեկնաբանել Սահմանադրական նորմերը:

Բարձր դատարան, երևի տարօրինակ թվաց, թե ինչու իմ խոսքում ես հիմնականում օգտագործում էի ենթադրական ապառնի եղանակը, և ինչու այսքան հակիրճ անդրադարձա իմ ինը թեզերին:

Բարձր դատարան, որպեսզի բացատրեմ պատճառը, մի դրվագ եմ ուզում ներկայացնել:
1995 թվականին ընտրությունների ժամանակ, երբ ես ընդդիմադիր ուժի պատգամավորի թեկնածու էի, ընդդիմադիր մեկ այլ թեկնածու բողոք ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Պաշտոնյան, որն ընդունում էր բողոքը, այդ թեկնածուի աչքի առաջ ուղղակի պատռեց բողոքը և գցեց աղբամանը: Անցել է ավելի քան 25 տարի, բայց բողոքաբերը մինչև հիմա հիշում է այդ դեպքը, որպես իր կյանքի ամենավիրավորական պահերից մեկը: Նա այդքան ծանր չտարավ պարտությունը այդ ընտրություններում, որքան այդ բողոքը պատռելը:

Բարձր դատարան
Երեկ Դուք մերժեցիք ոստիկանությունից ապացույցներ պահանջելու իմ միջնորդությունը: Մերժեցիք ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտորեն ցույց կտային մեր բողոքի արդարացի լինելը:

Ճիշտ է, զուտ մարդկայնորեն ես հասկանում եմ ձեզ:
Ես հասկանում եմ, որովհետև անկախ մեր կողմից բերվող փաստարկներից, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որպեսզի արձանագրվի, որ այս ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական սկզբունքները:

Ես հասկանում եմ, որ ներկա պայմաններում պահանջել ոստիկանությունից մի ապացույց, որի հետազոտմամբ ակնհայտ կդառնա մեր պնդումը` իսկապես դժվար է:
Հասկանում եմ:

Բայց չեմ ընդունում:
Չեմ ընդունում, որովհետև, այդ ապացույցը չպահանջելով հարված հասցվեց արդարադատությանը: Եվ տարիներ անց իմ հիշողության մեջ կմնա ոչ թե ընտրությունների վերաբերյալ ձեր կայացրած որոշումը, այլ ձեր այդ մերժումը: Նույնպես, ինչպես այն թեկնածուի մոտ, որի բողոքը պատռեցին:

Եվ եթե համադրեմ այդ մերժումը այն փաստի հետ, թե ինչքան միտումնավորության չափ անփույթ էր նախապատրաստված այս գործի դատաքննությունը, թե ինչպես էր դատարանի կողմից հետաձգվում ապացույցներ ձեռք բերելու միջնորդությունների քննարկումը, ապա պետք է արձանագրեմ, որ ձեր կողմնորոշումը այս գործով ցավոք ակներև է:

Ի դեպ, 5 օր առաջ Netflix-ը սկսեց հեռարձակել “How to become a tyrant” կամ «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը: Եվ եթե Սահմանադրական դատարանի մասին օրենքը թույլ տար, ապա ես ուղղակի կկազմակերպեի դիտում այս դահլիճում, որից հետո վստահ եմ, որ բոլորը կանեին միանշանակ եզրակացություն: Բայց քանի որ օրենքը նման հնարավորություն ինձ չի ընձեռում, ուստի ես ընդամենը խորհուրդ կտամ հարգարժան դատավորներին և բոլորին, ովքեր մեզ լսում կամ տեսնում են - դիտեք այդ սերիալը: Ցավոք` դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը:

Միտքս ամփոփեմ հետևյալով` Սահմանադրական դատարանը այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու՝ դառնալու Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և Սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության և անկախ դատական համակարգի առաջնորդ:

Սակայն առաջնորդությունն ունի իր գինը, և դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը։
Այդ գինը դժվարին և շարունակական աշխատանքն է, որոշումներ կայացնելու համարձակությունը, ճնշմանը դիմակայելու ունակությունը և ինքներդ ձեզ երբեք չխաբելու բացառիկ ազնվությունը:

Ի վերջո, ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր:

Բարձր դատարան

Ես բազմիցս եմ հանդես եկել դատարանում, այդ թվում միջազգային, պաշտպանելով Հայաստանի շահերը:

Բայց առաջին անգամ է, որ ես կանխատեսելով ձեր որոշումը ունեմ անհատապես ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում:
Փորձեմ պարզաբանել համընդհանուր պարտության ռիսկը:

Ձեր ցանկացած վճռից հետո կյանքը շարունակվելու է:

Բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը:
Մենք բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է Պուտինի բառերով «բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր»:
Պարզ է, որ խոսքը գնում է երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի, ստանձնվող պարտավորությունների և զիջումների միջազգային պայմանագրերի մասին, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարները Ազգային ժողովն են և դուք՝ բարձր դատարան:

Այս գործով Ձեր որոշումից է կախված, նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը:

Այստեղ ուզում եմ լինել բացարձակ անկեղծ: Եթե դուք այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են և ԱԺ կազմը ունենալու է ԿԸՀ կողմից սահմանված համամասնությունը, ապա դուք զրկում եք Հայաստանին Ազգային ժողովի քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանի քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից:

Բայց սա ընդամենը հարցի մի կողմն է:

Մյուս կողմից հենց դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա հարյուր տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար, քանի որ ընտրողների ընդամենը 26%-ով ձևավորված միաբևեռ Ազգային ժողովում որոշումը փաստացի ընդունվելու է մեկ անձի կողմից:
Այսպիսով, նման որոշում կայացնելով, ձեզ եք զրկում այդ պատմական վճռորոշ փաստաթղթերը քաղաքական համակարգում քննարկման և շտկման հնարավորությունից, ողջ բեռը վերցնելով ձեր վրա:
Հետևաբար ուզում եմ արձանագրենք՝ ձեր ամենաբարդ որոշումը այսօրվա քննարկվող հարցը չէ: Ձեր մասնագիտական և անհատական ամենաբարդ որոշումները դուք կայացնելու եք այսօրվա որոշումից հետո` հաշված ամիսներ անց:
Որոշումը ձերն է:

WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса
Самое популярное