Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ընտրությունների վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր և բավարար է Սահմանադրական դատարանի կողմից 77-րդ հոդվածով․ Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ այսօրվա նիստում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ՍԴ դատավորներին խորհուրդ տվեց դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը։

«Եթե Սահմանադրական դատարանի մասին օրենքը թույլ տար, ապա ես ուղղակի կկազմակերպեի դիտում այս դահլիճում, որից հետո վստահ եմ, որ բոլորը կանեին միանշանակ եզրակացություն: Բայց, քանի որ օրենքը նման հնարավորություն ինձ չի ընձեռում, ուստի ես ընդամենը խորհուրդ կտամ հարգարժան դատավորներին և բոլորին՝ դիտեք այդ սերիալը: Ցավոք, դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը», - ասել էր Հարությունյանը։

Ի պատասխան Դավիթ Հարությունյանի խորհրդին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ասաց․ «Ես ավելի դասական ֆիլմից կուզեի օգտվենք՝ Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմը, որտեղ բավական տևական ժամանակ ժողովրդին իջեցրել էին բունկեր, խաբում էին իրենց կարգավիճակի մասին, ենթարկում էին տարբեր տառապանքների, թալանում էին, բարոյալքում։ Իսկ բունկերի վերևում դրված բեմահարթակի վրա խոսում էին վեհ արժեքներից, հայրենիքից»։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ հիմնավոր է համարում ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության խոսքի և մի շարք այլ խնդիրների մասին Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց փաստերը և բավարար՝ բարձր դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար: Այս մասին Արամ Վարդևանյանը հայտարարեց Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ եզրափակիչ ելույթում:

«Մեր դիմումում ներկայացրել ենք, որ այս ընտրությունների շղթան սկիզբ է առել մարտ ամսից Հանրապետության նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով: Նշվածը սույն քննության ընթացքում չհերքվեց: Ավելին, այն, որ նման գործընթաց կարող էր տեղի ունենալ հենց ճնշման միջոցով զուտ մեկ օրինակ կհիշեցնեմ: Երբ հանրապետության նախագահը առաջին անգամ իրացրեց իր լիազորությունը և բարձրաստիճան զինվորականին պաշտոնից ազատելու առաջարկը ետ վերադարձրեց, անմիջապես դրան հաջորդեց հայտարարություն, նույնիսկ հենց բարձր դատարանում որպես դիմողի երրորդ անձի ներկայացուցիչ հանդիսացող անձի կողմից, որ պետք է քննարկել իմպիչմենտի հնարավորության հարցը: Ու այս պայմաններում խոսել հանրապետության նախագահի լիազորությունները, այդ թվում, ճնշման միջոցով չյուրացնելու մասին, միամտություն է»,- ասաց Վարդևանյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ դիմումում առավել, քան հստակ ներկայացրել են վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը, որն առհասարակ խաթարել էր հավասարության և օրինականության սկզբունքը այս ընտրություններում:

«Բավականաչափ ծավալուն խոսվեց, թե վարչապետը հրաժարական տալով՝ կարող է շարունակել պաշտոնավարել, թե ոչ: Այս հարցի հստակ պատասխանն այն է, թե ինչու որոշեց բոլոր դեպքերում հրաժարական տալով հանդերձ շարունակել պաշտոնավարել: Դրա պատասխանը մեկն է` դա հենց վարչական ռեսուրսի չարաշահումն է, դա հենց մրցակցային առավելություն արհեստական ստանալն է: Բարձր դատարանում քննարկվեց առհասարակ բարձրագույն պաշտոն զբաղեցնողի անընդհատության իրավական պրակտիկան, որը մենք ունեցել ենք: Անընդհատության պրակտիկան, ի դեպ, մեկ անգամ հստակ հաստատվել էր: Դա 1998 թվականն էր, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հրաժարական տալու մասին, և դա նշանակում էր հրաժարական, ինչպես և ցանկացած ողջամիտ երկրում: Եթե անձը հրաժարական է տալիս, դա նշանակում է հրաժարական: Բայց ինչու եղավ այլ կերպ այս դեպքում, պատասխանը հենց վարչական ռեսուրսի չարաշահումն էր: Մենք փաստացի դատարանին ներկայացրեցինք իրավական փաստ առ այն, որ վարչական ռեսուրսը չարաշահվել է: Մենք հնարավորություն չունեցանք ներկայացնելու այն ողջ ծավալը պարգևատրումների, լրավճարումների: Մենք ներկայացրեցինք, որ, փաստորեն, նախընտրական քարոզարշավի կարևոր փուլում միլիարդավոր դրամներ վերադարձվում են իրավաբանական անձանց: Դա չի արվում մինչև նախընտրական քարոզարշավը, այլ դա արվում է հենց մայիսի 10-ից հետո: Կարծում եմ, ակնհայտ է, որ այնտեղ ոչ մի պատահականություն չկա»,- ընդգծեց Վարդևանյանը:

Վարդևանյանի խոսքով` սույն քննության ընթացքում բացահայտել են, որ փաստորեն «Հայաստան» դաշինքի անդամների, թիմակիցների նկատմամբ կիրառվել է իրավապահ գործիքների ողջ մեխանիզմը:

«Հարյուրավոր մարդկանց բերման են ենթարկել կամ ստուգողական գործողությունների ենթարկել: Սա, ըստ էության, պարզ դարձավ հենց հարակից պատասխանող հանդիսացող դատախազության կողմից ներկայացված հաշվետվությունից: Մենք ստուգողական գործողությունների վերաբերյալ մանրակրկիտ տվյալները չունեցանք, բայց պատկերը առավել, քան հստակ ընկալեցինք: Բայց ինչն էր նաև շատ կարևոր, որ, պատկերացրեք, բարձր դատարան, կան քրեական գործեր հարուցված, այդ քրեական գործերով կան տուժողներ, տուժողները և քրեական գործի հարուցման հիմքը հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ուղղակի առնչություն ունեցող անձանց գործողությունները, բայց մեղադրյալ չկա: Կարծում եմ, սա նաև խոսում է այն մասին, որ մեր իրավապահ համակարգը չունեցավ այն անկախությունը, որը պետք է ունենար, բայց կունենար, եթե վարչապետի պաշտոնակատարը լիներ անձ, որը կհամապատասխաներ Սահմանադրության պահանջներին, այլ ոչ թե անձ, որը տալիս է հրաժարական, բայց Սահմանադրությունը խախտելով շարունակում է պաշտոնավարել»,- ավելացրեց Վարդևանյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նաև անդրադարձավ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքին: Ըստ նրա` ատելության խոսքը, որն իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիրը», դա իրենց գնահատականը չէ, դա իրավական փաստ է, որն արձանագրել է Վարչական դատարանը:

«Միակ հանգամանքը, որ չի արձանագրել դատարանը, դա այն է եղել, որ արդյոք այդ պահին կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչեն, թե ոչ: Բայց դրանից չի նվազում այն, որ նման տոտալ ատելության խոսք է եղել, որն անգերազանցելի է: Եվ վստահ եմ, որ անգերազանցելի էլ լինելու է Հայաստանի պատմության մեջ», - հավելեց Վարդևանյանը:

Նա նաև խոսեց ընտրախախտումների մասին: Ըստ Վարդևանյանի` քննության ընթացքում պարզ է դարձել, որ իսկապես եղել են կրկնվող էջեր, եղել են բացակայող ստորագրություններ, միայն չկարողացան պարզել զինծառայողների իրական թիվը:

«Մենք փորձեցինք բարձր դատարանին ներկայացնել թե´ ընդհանուր կոնտեքստը, միջավայրը, թե´ նաև առհասարակ կիրառական կոնկրետ ընտրախախտումները: Իմ պնդումն է, որպեսզի բարձր դատարանը ոչ թե նեղ, կիրառական, տեխնիկական խախտումները գնահատի, այլ Սահմանադրական դատարանը միակ մարմինն է իրավասու, կարող է և պարտավոր է գնահատել ամբողջ այս շղթան: Բարձր դատարան, այս ընտրությունները չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության ժողովրդի իրական կամքը: Պատկերը, որը մենք տեսնում ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ խեղաթյուրված է: Այս ընտրություններրի վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է և բավարար է սահմանադրական դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս որոշումը անվավեր է, դրանից բխող հետևանքները կորոշի բարձր դատարանը»,- եզրափակեց Վարդևանյանը:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением
Самое популярное