Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 7-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին բանակցությունների բովանդակությունը այդպես էլ չհանրայնացվեց: Հայտնի փաստ է, որ ամենամեծ գաղտնիության բաղադրիչ ունեցող բանակցություններն ամենաինտրիգայինն ու բովանդակայինն են: Այս դեպքում, որքան էլ որոշ պաշտոնյաներ, դիվանագետներ փորձեցին փակագծեր բացել` ընդհանուր գծերով սպասվող հանդիպման օրակարգի վրա, այդպես էլ հանրային հետաքրքրությունը չբավարարվեց:

Օրինակ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպմանն ընդառաջ ասել էր, որ քննարկվելու է այն, ինչն անհրաժեշտ կհամարեն քննարկել առաջնորդները։ «Բայց, բնականաբար, կքննարկվի նաև անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ներկա իրադրությունը։ Կլինի նաև կարծիքների փոխանակում մեր քաղաքական երկխոսության դինամիկայի, տնտեսության, հումանիտար ոլորտում հարաբերությունների հետագա պահպանման շուրջ»,- ասել էր ռուս դիվանագետը:

Կողմերը, ըստ Կոպիրկինի, կխոսեն հարաբերությունների հետագա խորացման մասին՝ հաշվի առնելով ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակը։

Իսկ ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով՝ քննարկումների օրակարգում են նաև 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։ «Քննարկվելու է սահմանային այս իրավիճակը և լուծումները, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները և նաև այս հարցում դիրքորոշումները, կարող եմ միանշանակ ասել, որ համանման են, և մեր դիրքորոշումները նաև նույնական են այս հարցում։ Վարչապետը պետք է քննարկում ունենա, թե ինչպես ենք առաջ գնում, որ սահմանային հարցը լուծում ունենա»,- նշել էր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ քննարկվելու են նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և հնարավոր համագործակցության հարցերը։ Հստակություն եղավ միայն հայ-դրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ: Կրեմլում հերքել էին հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը:

«Ոչ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, բանակցությունների ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատվածում խաղաղապահների տեղակայման մասին: Սակայն, բացի հանդիպման հրապարակային կողմից, որևէ հստակություն չեղավ այն մասին, թե որ հարցերի շուրջ են բանակցություններ վարել կողմերը:

168.am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյան-Պուտին բանակցություններն իսկապես հիմնված են եղել անվտանգային հարցերի վրա:

Ըստ մեր տեղեկությունների, քննարկված հիմնական թեմաներից մեկը եղել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի արտահայտած դիրքորոշումը, որն ըստ էության եղել է ռուսական կողմի դիրքորոշումը, որպես այդ կառույցում գերակայող երկիր, և Ստանիսլավ Զասը ՌԴ-ից անկախ դիրքորոշում չէ, որ հայտնել է, որից հետո ենթարկվել է քննադատության ՀՀ ԱԽ քարտուղարի կողմից, որը ՌԴ բավականին լուրջ շրջանակներ նկատել են ու տհաճությամբ ընդունել, հաշվի առնելով նաև նրա նկատմամբ ավանդական ռուսական վերաբերմունքն ու նրա հայացքները:

Մյուս կարևոր թեման, ըստ մեր աղբյուրի, եղել է նաև կադրային քաղաքականությունը, որի վերաբերյալ ռուսական կողմից «նուրբ խոսակցություն» է վարվել:

Մեզ հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բոլոր հարցերն անվտանգության հարցի շուրջ են, դրանք բոլորը փոխկապակցված հարցեր են: Բայց առաջնայինը, ըստ նրա, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորումն է՝ իր բոլոր բարդ խնդիրներով, այդ թվում՝ անկլավների:

«Ինչպես հիշում եք, դա քննարկվում էր նաև ընտրություններին ընդառաջ, և հիմա սահմանազատման հարցերը կրկին առաջին պլանում են: Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ ՌԴ-ն չցանկացավ ներքաշվել այս խնդրում, խաղաղապահներ տեղակայել, քանի որ այդ հատվածը նախ պետք է հստակ լինի, բոլոր հարցերը պետք է դիվանագիտական քննարկումներով լուծվեն:

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի թեման քննարկվել է, ի վերջո, դա զգայուն հարց է ՌԴ-ի համար»,- ասաց նա:

Ֆելգենգաուերի խոսքով, սրան հաջորդում են մնացած բոլոր հարցերը, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին:

«Ես կարծում եմ, որքան էլ գործընթացի մյուս մասնակիցները շտապում են, այս հարցերը պահանջում են երկարատև բանակցություններ մի քանի ուղղությամբ: Ինչպես Ղարաբաղյան հակամարտության դեպքում՝ կան հարցեր, որոնց դեպքում ինձ կրկին կոնսենսուսը շատ բարդ է թվում, մյուս կողմից էլ՝ այդ հարցերն այլևս որևէ մեկը չի պատրաստվում լուծել պատերազմով: Բայց լարվածություն ակնկալում եմ, քանի որ մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում աշխատում է Արևմուտքը, ինչն անցանկալի է ՌԴ-ի համար»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:

Նա նշեց, որ ապաշրջափակման ընդհանուր գաղափարի հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը կոնսենսուս ունեն, բայց կոնկրետ երթուղիների հարցում  տարաձայնություններ կլինեն:

«Հարավային Կովկասում զարգացումների վրա անխուսափելիորեն ազդելու են միջինասիական վերջին շաբաթների իրադարձությունները, դրանցում Թուրքիայի, Ադրբեջանի դերը ևս կա։ Թուրքիա, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան՝ բոլոր մեծ խաղացողները ներգրավված են, քաղաքացիական պատերազմների մասին են խոսում, դա հավանական չեմ համարում, բայց անկայունություն սպասվում է, դա Ռուսաստանի համար վտանգավոր է: Այստեղ Արևմուտքը թույլ է տալիս Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին հարցերը լուծել այնպես, ինչպես հնարավոր է, բայց իսլամական հեղափոխությունների վտանգը մեծ է։ Շատ անհասկանալի է, թե ինչ տեղի կունենա վաղը, դա ամեն դեպքում անկայունություն է Ռուսաստանի համար, ռեսուրս է պահանջում, ուստի ՌԴ-ին հարկավոր է կայուն Հարավային Կովկաս և անցնցում գործընթացներ»,- ասաց նա:

WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса
Самое популярное