Երկրաշարժ Տաջիկստանում. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով 5 մարդ Է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Տաջիկստանը՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների հանձնաժոսղովին։
Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 9–ի լույս 10–ի գիշերը, էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 164 կմ հյուսիս-արևելք ու Խուջանդից 169 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը 5,8 է գնահատվում։ Ղազախստանի կրթության նախարարության Գիտության կոմիտեի փորձամեթոդական գիտարշավի գիտնականներն ընդգծել են, որ ցնցումների մագնիտուդը կազմել է 6,4:
Մասնագետները երկրաշարժին 13.8 էներգետիկ դաս են շնորհել։