Կորոնավիրուսը հակամարմինները շրջանցելու միջոց է գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի էպսիլոն մուտացիան, որը հայտնաբերվել է Կալիֆորնիայում, «սովորել» է շրջանցել հակամարմինները: Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science պարբերականում, անցկացրել են Վաշինգտոնի համալսարանի և Vir Biotechnology լաբորատորիայի գիտնականները:
Գիտնականները SARS-CoV-2-ի նոր հիմնամանրէի կպումային սպիտակուցի կարևորագույն հատվածներում երեք փոփոխություն են հայտնաբերել, որոնք վիրուսը կիրառում է բջջի մակերևույթին գտնվող անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ-2-ին կպչելու համար: Այս մուտացիաներից մեկն էլ ազդել է կորոնավիրուսի այն «փշի» վրա, որը նախատեսվում է ընկալիչներին կպչելու համար:
Մյուս երկուսը վերականգնում էին վիրուսի սպիտակուցային «փշերի» որոշակի հատվածը, ինչի շնորհիվ COVID-19-ը «սովորել» է չեզոքացնել մոնոկլոնալ հակամարմինները, որոնք արտադրվում են Pfizer և Moderna պատվաստանյութերով պատվաստվելուց հետո:
Ինչպես նշում են գիտնականները, նոր հիմնամանրէի այս մուտացիաները նույն կերպ շրջանցում են նաև բնական հակամարմինները, որոնք մարդու օրգանիզմում ձևավորվում են կորոնավիրուսային վարակով վարակվելուց հետո:
Փորձագետների գնահատականներով՝ Pfizer և Moderna պատվաստանյութերի արդյունավետությունը SARS-CoV-2-ի կալիֆորնիական տարբերակի նկատմամբ նվազել է 50-70%-ով: