Հայիթիի նախագահի սպանության հավանական մասնակիցները ձերբակալվել են Թայվանի դեսպանատանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող տասնմեկ անձիք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատան տարածքում։ Տեղեկությունը հաղորդել են դիվանագիտական ներկայացուցչությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հուլիսի 8–ի առավոտյան Հայիթիի ոստիկանները թայվանցի դիվանագետներին հայտնել են, որ ցանկանում են մուտք գործել դեսպանատան տարածք կասկածյալներին փնտրելու։
«Երկար տարիներ Հայիթիի Հանրապետության հավատարիմ բարեկամն ու հուսալի գործընկերը լինելով, դեսպանատունն անհապաղ համաձայնություն է տվել և ոստիկաններին թույլ է տվել իրականացնել գործողությունը»,-ասվում է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայիթիի իրավապահ մարմինները հայտնել էին, որ նույնականացրել են 28 ենթադրյալ հանցագործներին, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են։ Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանական գործողությունների ընթացքում։
Հայիթիի նախագահը մահացու վիրավորում է ստացել հուլիսի 6–ի լույս 7–ի գիշերը նստավայրի վրա հարձակման ընթացքում։ Նրա կինը` Մարտին Մոիզը, ծայրահեղ ծանր վիճակում է։ Մոիզի սպանությունից հետո մինչև ժամանակավոր նախագահի ընտրությունը երկրում իշխանությունը վերահսկում է նախարարների խորհուրդը` վարչապետի գլխավորությամբ։