Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանը հրաժարվում է կոնյակ արտադրելուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆaif.ru-ն գրում է, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է ԵՄ-ի հետ համաձայնագիր, համաձայն որի` երկիրը 3 միլիոն եվրո կստանա «կոնյակ» բառը օգտագործելուց հրաժարվելու դիմաց (Կոնյակը ֆրանսիական քաղաք է, որը մասնագիտացած է համանուն խմիչքի արտադրության մեջ): Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով երկիրը հանդես կգա նոր անունով: Ի դեպ, պայմանագիրը վերաբերում է նաև շամպայնին:
«Մոտակա երկրներից Մոլդովայում արդեն ընթանում է նման գործընթաց, այնտեղ նրանք հրաժարվել են «կոնյակ», «շամպայն» ու «պորտվեյն» բառերից, Ուկրաինայում դա կսկսվի առաջիկա տարիներին, - ասել է ալկոհոլային խմիչքների դաշնային և տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը, - բայց Վրաստանին ԵՄ-ն չի կպչում և նույնիսկ օգնում է խթանելով վրացական կոնյակի արտադրությունը: Ռուսաստանը նույնպես մասնակցում է այդ խմիչքների անվանումը փոխելու բանակցություններին, բայց առայժմ չի պատրաստվում հրաժարվել դրանցից, և դա ճիշտ է: Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է դա անի»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը