Գերմանական Դարմշտադտում մոտ 30 կանայք սեռական ոտնձգության են ենթարկվել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳերմանիայի Դարմշտադտ քաղաքի ոստիկանությունը մոտ 30 կանանցից բողոքներ է ստացել, որոնք պնդել են, որ սեռական ոտնձգության են ենթրակվել երաժշտական փառատոնի ժամանակ, հաղորդում է Deutsche Welle-ն:
Կանանց խոսքով, իրենք ոտնձգության են ենթարկվել հարավասիական արտաքինով տղամարդկանց կողմից: Ներկայումս ձերբակալվել են երեք կասկածյալներ, որոնք 28-31 տարեկան պակիստանցիներ են:
Նշվում է, որ զոհերից առաջին հայտարարությունենրը ստացվել են դեռեւս փառատոնը ընթացքում:
Հիշեցնենք, որ Գերմանիայում Նոր տարվա նախաշեմին Քյոլնի կենտրոնում կանանց վրա հարձակումների մասին տեղեկատվություն էր ստացվել: Կանանց խոսքով, հարձակումն իրականացրել էին «արաբական կամ հյուսիսաֆրիկյան ծագումով» տղամարդիկ: