Սննդամթերքի որ տեսակներն են բարձրացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։ Այս հիվանդությունները կարող են խիստ վտանգավոր լինել, իսկ դրանց հետևանքները՝ անդառնալի, ուստի հարկավոր է օր առաջ միջոցներ ձեռնարկել ու կանխել դրանց զարգացումը:
Որպես կանոն սրտանոթային հիվանդությունների զարգացումը մտազուգորդվում է անառողջ կենսակերպի ու վատ սովորությունների հետ, մինչդեռ քչերին է հայտնի, որ սրտանոթային համակարգի վրա բացասաբար կարող է անդրադառնալ նաև սննդակարգում սննդամթերքի որոշակի տեսակների ներառումը:
Սննդաբանների խոսքով՝ սրտանոթային համակարգի համար առավել վտանգավոր են ռաֆինացված հացահատիկից պարտաստված մթերքն ու ուտեստները, քանի որ դրանց կանոնավոր գործածությունը կարող է դառնալ սրտի հիվանդությունների, այդ թվում նաև սրտի նոպայի հավանականության բարձրացման պատճառ՝ նպաստելով անոթերում ամբարենպաստ փոփոխությունների զարգացմանը:
WebMD բժշկական պորտալի տվյալներով՝ սրտանոթային համակարգի համար վտանգավոր սննդամթերքի տեսակների շարքին կարող են դասվել բրինձը, հացն ու սպիտակ ալյուրից պատրաստվող մակարոնեղենը: Նման մթերքի չարաշահումը, մասնավորապես, բարձրացնում է անոթների ու զարկերակների պատերին փառի կուտակման հավանականությունը՝ դրանով իսկ վատթարացնելով դրանց կծկումների գործընթացը: Սրտի նոպայի հավանականությունը բարձրացնող այս խանգարումն իր հերթին պայմանավորված է լինում աթերոսկլերոզով՝ հիվանդությամբ, որը բնորոշվում է զարկերակներում ճարպային վահանիկների կուտակմամբ: Արյան շրջանառությունը վատթարացնող, անոթները կարծրացնող ու դրանց վնասվածքների հավանականությունը բարձրացնող գործընթացների ֆոնին կարող է զարգանալ սրտի իշեմիկ հիվանդություն, որն էլ նախորդում է սրտամկանի ինֆարկտին:
Ինչո՞վ է սա պայմանավորված
Ինչպես հաղորդում է WebMD-ն, ռաֆինացված հացահատիկներից պատրաստված մթերքը՝ սպիտակ թեփազերծված բրինձը կամ սպիտակ ալյուրից պատրաստված հացն ու մակարոնեղենը, գործածությունից հետո շատ արագ վերածվում են շաքարի, որն էլ օրգանիզմում պահպանվում է ճարպի տեսքով: Նման խնդրի դեպքում զգալիորեն մեծանում է որովայնի հատվածում կուտակված ճարպերի քանակությունը, ինչն էլ, համաձայն հետազոտությունների, սերտորեն կապված է սրտի հիվանդությունների հետ:
Կանադայի Սայմոն Ֆրեյզերի համալսարանի գիտնկականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ռաֆինացված հացահատիկներից պատրաստված մթերքը զրկվում է սպիտակուցների մեծ մասից, ինչպես նաև սննդարար նյութերի մինչև երկու երրորդից: Բացի այդ, մասնագետները նաև պարզել են, որ նման հացահատիկների գործածությունը սննդակարգում կապված է սրտանոթային շատ լուրջ հիվանդությունների զարգացման բարձր հավանականության հետ:
Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են օրգանիզմի վրա այնպիսի սննդամթերքի տեսակների ազդեցությունը, ինչպիսին են հացը, մակարոնեղենն ու սպիտակ այլուրից պատրաստված տարատեսակ թխուկները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The British Medical Journal