Պայթանյութով անօդաչուները գրոհել են Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցյալ գիշեր ռումբեր կրող մի քանի անօդաչու թռչող ապարատներ արտագրոհ են կատարել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Ինչպես հուլիսի 6-ին հայտնել է Shafaq News նորությունների պորտալը, հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք կոչված են ապահովելու դիվանագիտաան ներկայացուցչույան անվտանգությունը, կրակ են բացել դրոնների ուղղությամբ։ Որոշ աղբյուրների տվյալներով՝ անօդաչուներին խոցել չի հաջողվել: Այլ աղբյուրներ տեղեկացրել են դրոնների ոչնչացան մասին:
Sabereen News նորությունների պորտալը պնդում է, որ անօդաչուներից մեկը հարված է հասցրել ռազմական օբյեկտի Միացյալ Նահանգների դեսպանատան տարածքում: Հասցված հարվածի մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: Al Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուներ, ավելի վաղ տեղեկացրել Բաղդադի կենտրոի հատկապես պահպանվող «կանաչ գոտու» հրթիռակոծման փորձի մասին, որտեղ գտնվում են մի շաք կառավարական շենքեր եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, ներառյալ ԱՄՆ-ի դեսպանությունը:
Հուլիսի 5-ին հրթիռակծման է ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանն Իրաքի արեւմուտքի Անբարի նահանգում, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը: «Հրթիռներն ընկել են ռամակայանի պարագծից ներս: Տուժածներ կամ վնաս չեն հայտնաբերվել»,- Twitter-ում հայտնել է կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտն: Օրերս իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը հայտարարել է հարվածներ հասցնելու հնարավորության մասին ի պատասխան հունիսի լույս 28-ի գիշերը Սիրիայի հետ սահմանին իր դիրքերի գնդակոծումների ԱՄՆ-ի ռազմաօդայն ուժերի ինքնաթիռների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: