ԱՄՆ-ում միլիարդավոր դոլարներ կներդնեն COVID-19-ի դեմ դեղամիջոցներ ստեղծելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ավելի քան 3.2 միլիարդ դոլար կներդնի նոր ծրագրի մեջ, որի նպատակն է կորոնավիրուսով հարուցված COVID-19 հիվանդության դեմ դեղորայք ստանալը: Այս մասին հայտնել է The New York Times-ը` հղում կատարելով պետական կառույցներին:
«Ասենք, որ մարդը առավոտյան արթնանում է, վատ է զգում. համ ու հոտ չի զգում, կոկորդը ցավում է: Նա զանգահարում է բժշկին և ասում «Ես ունեմ COVID-19, գրիր ինձ համար դեղատոմս», - ուրվագծել է ապագա իրավիճակը երկրի գլխավոր վարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչին:
Ներդրումը կօգտագործվի դեղերի կլինիկական փորձարկումներն արագացնելու համար, որոնք կարող են արդյունավետ լինել այդ դերի համար: Նշվում է, որ լավատեսական սցենարի դեպքում դեղամիջոցը կհաստատվի արդեն այս տարվա վերջին: Միջոցների մոտ մեկ երրորդը կուղղվի հետազոտական կենտրոններին, որոնք մշակում են բոլորովին նոր դեղամիջոցներ. այնպիսի դեղամիջոցներ, որոնք վաղ փուլում են արգելափակում հիվանդությունը կամ օգնում են հաղթահարել այնպիսի այլ վարակներ, որոնք կարող են հանգեցնել համաճարակի:
Նշվում է, որ նախորդ տարի ամերիկյան իշխանությունները պատվաստանյութի մշակման համար ավելի քան 18 միլիարդ դոլլար էին հատկացրել:
Ռուսաստանում նույնպես մշակվում է կորոնավիրուսի բուժման դեղամիջոց. ապրիլին Ռուսաստանի FMBA իմունաբանության ինստիտուտի տնօրեն Մուսա Խայտովը ասել է, որ թեստերը ցույց են տալիս Միր-19 դեղամիջոցի արդյունավետությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը