Իսահակյան գյուղում իր անասնագոմի դիմաց կախված վիճակում են հայտնաբերել գյուղի անասնաբույժին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 1-ի առավոտյան ժամը 9-ի հատվածում իր տան անասնագոմում կախված վիճակում են հայտաբերել Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ 70-ամյա Ռուստամ Սիմոնյանին։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում հաստատեց գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը։
«Այդ օրը ամբողջ շրջանի անասնաբույժները հավաքվել էին մեր գյուղում սիբիրյան խոց հիվանդության վերաբերյալ սեմինար պետք է կազմակերպվեր։ Թաղ-թաղ բաժանել էին, մտել են իրենց անասնագոմ, որ միջոցառումը անցկացվեր, տեսել են անասնագոմի դիմաց կախված է»։
Վարչական ղեկավարը նշեց, որ պատկերացում չունի, թե ինչը կարող էր լինել ինքնասպանության պատճառը, քանի որ նախկիում որևէ խնդիր, որպես այսպիսին չի ունեցել։
Նշենք, որ Իսահակյան գյուղից հունիսի 30–ին ու հուլիսի 1–ին, սիբիրյան խոց ախտորոշմամբ՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել գյուղի 7 բնակիչ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։