Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն շորթմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը հանրորեն վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելու գործելաոճին, հետևողական պայքար մղելով սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով և գալով նախնական համաձայնության, տեղեկացված լինելով, որ ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր չի տրամադրվում, փոխարենը՝ համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել պատկան մարմիններին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և մշակել են շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ և դրա հաջող իրագործման համար կատարել դերերի բաշխում: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Մասնավորապես.

Հանցակցությամբ գործող անձինք որոշել են գիշերային ժամերին գաղտնի տիրանալ Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող, սովորականից թանկ հաշվառման համարանիշերին, ավտոմեքենաների դիմապակիներին թողնել իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, իսկ ապօրինի տիրացած տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը թաքցնել ավտոմեքենաների կայանման մոտակայքում գտնվող, այլ անձանց համար անտեսանելի թաքստոցներում: Տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից իրենց հետ կապ հաստատելու դեպքում թանկարժեք հաշվառման համարանիշերը վերադարձնելու դիմաց հանցավոր խմբի անդամները ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այն է՝ գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ օժտված կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ սպառնալով չհամաձայնելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել այդ համարանիշերը:

Հանցավոր մեխանիզմի գործադրման արդյունքում հիշյալ անձինք 2021 թվականի ապրիլից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում ապօրինի, գաղտնի տիրացել են Երևան քաղաքում կայանված մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների՝ սովորականից թանկ՝ 250.000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ զույգ համարանիշերին, որից հետո իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներին ստիպել են իրենց կողմից նշված կրիպտոարժութային հասցեից գնել կրիպտոարժույթ և փոխանցել իրենց թվային արժույթի դրամապանակներին, որպիսի գործողությունները կատարելուց հետո կարճ հաղորդագրություններով սեփականատերերին տեղեկացրել են, թե որտեղ են թաքցրել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը:

Հերթական հանցավոր մտադրությունն իրագործելու ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցավոր խմբի անդամների ինքնությունները, և նրանք բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է երկու անձ: Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների բավարար համակցությամբ՝ նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է նմանօրինակ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած լինելու դեպքում, նախքան հանցավորների հետ բանակցությունների մեջ մտնելը, այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին՝ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի Հանրապետությունում նույն հանցավոր սխեմայով գործող այլ խմբավորումները բացահայտելու նպատակով:

Միաժամանակ, տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», «LIMONA 001» և «DUDI 001», «CRIMINAL NIGHT», «Թութան Համոն» անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTok
Самое популярное