Կորոնավիրուսի նոր շտամի ախտանշանները. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի նոր շտամը ստացել է «լյամբդա» անվանումը եւ սկզբում հայտնաբերվել է Չիլիում, Պերուում, Արգենտինայում եւ Էկվադորում դեռեւս 2020թ. վերջին։ Այժմ այն տարածվում է նաեւ Եվրոպայի երկրներում: Անգլիայի հանրային առողջապահության գործակալությունը տեղեկացրել է նոր շտամի ախտանշանների մասին։
Ինչպես տեղեկացնում է Express թերթը, նոր շտամը մյուս մուտացիաներից տարբերվում է սպայկ սպիտակուցի մուտացիաներով, որոնք ազդում են վարակելիության աստիճանի վրա։ Սակայն ներկա պահին չկան տվյալներ, որ այն կարող է առաջ բերել COVID-19-ի ավելի ծանր ընթացք, քան մյուս շտամները։
Հիմնական ախտանշանները նույնպես չեն տարբերվում մնացած շտամներից։ Դրանց թվում են բարձր ջերմությունը, անընդհատ հազը, հոտի եւ համի կորուստը։ Շտամը դեռ չի ավելացվել «մտահոգություն առաջացնողների» ցուցակում, որը հավաքում է ԱՀԿ-ն։ Ներկա պահին այդ ցուցակում են ալֆա, բետա, գամմա եւ դելտա շտամները։