Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի. Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանը միակ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից և ընդհանուր առմամբ, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա»:
«ԼՂ հակամարտությունը կարգավորվել է, Հայաստանը պետք է ընդունի դա և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է նա: