Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են կանայք հրաժարվում սեքսով զբաղվել. 11 հիմնական պատճառներն ու խորհուրդներ, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ կանայք այսօր սկսում են մոռանալ, թե ինչ է կիրքն ու օրգազմը: Կինը, որը դեռ ոչ վաղ անցյալում կրքոտ էր ու ամուսնուն գոհացնելու համար պատրսատ էր ամեն ինչի, մի օր սկսում է խուսափել ամուսնական պատրականությունների կատարումից, ինչը, բնականաբար, երբեք չի վրիպում տղամարդու աչքից:

Կանայք դադարում են հարաբերություններում շեշտը դնել սեքսի վրա և բավարարվում են ամուսնու հետ հանգիստ ու խաղաղ կյանք վարելով՝ առանց «անկողնային վայելքների»:

Այս խնդիրը շատերին է ծանոթ և հաճախ տղամարդիկ չեն հասկանում, թե որն է այս փոփոխությունների պատճառը: Նրանց զարմացնում է այն փաստը, որ իրենց կրքոտ ու «անկուշտ» կինը ավելի ու ավելի հազվադեպ է համաձայնում սեքսով զբաղվել:

Կանայք շարունակում են տարբեր պատճառներ փնտրել՝ սեռական հարաբերություններից խուսափելու համար: Մի օր խանգարում է գլխացավը, հաջորդ օրը հոգնածությունը և այսպես շարունակ: Նման դեպքերում տղամարդը սկսում է մտածել, որ խնդիրն իր մեջ է, ինչը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը:

Իրականում սա ավելի շատ կանանց խնդիրն է, քան տղամարդկանց, քանի որ առողջ սեռական կյանքի բացակայությունը բացասաբար է ազդում կնոջ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա՝ զրկելով նրան հանգստանալու հնարավորությունից: Սա է պատճառը, որ կանանց մոտ հաճախ առաջանում են նևրոզներ, իսկ ընտանեկան հարաբերությունները վատանում են:

Այս ամենի պատճառն այն է, որ տղամարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչու են կանայք հրաժարվում այդ հաճելի զբաղմունքից: Նրանք սկսում են մտածել, որ այլևս չեն հետաքրքրում կնոջը կամ վերջինս այլևս չի սիրում զուգընկերոջը:

Սեքսից հրաժարվելը ոչ միշտ է պայմանավորված ամուսնուն չսիրելով: Կանայք սեռական ակտից կարող են հրաժարվել տարբեր պատճառներով, ուստի, նման մտքերը հեռու վանելու և խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հիմնական պատճառները:

Ինչու են կանայք հրաժարվում սեքսից

1.    Հոգնածություն

Հոգնածությունն ու քնի պակասը սեքսից հրաժարվելու հիմնական պատճառներն են: Տղամարդիկ պետք է հասկանան, որ հոգնած, քնի կարիք ունեցող, նյարդային կինը լավագույն զուգընկերը չէ, քանի որ նրա գլխում պտտվում են մտքեր բազմաթիվ հոգսերի մասին, սակայն ոչ սեքսի: Սեքսով զբաղվելու համար կանանց, ի տարբերություն տղամարդկանց, միայն ցանկությունը բավական չէ: Հարկավոր է նախ հոգեբանորեն պատրաստ լինել դրան, մինչդեռ հոգնած կինը մտածում է միայն ծագած խնդիրների լուծման մասին:

Առանց համապատասխան տրամադրվածության կինը սեքսից ոչ մի հաճույք չի ստանա և չի կարողանա գոհացնել նաև ամուսնուն:

2.    Դիետա

Դիետաների հետևելիս հարկավոր է հետևել նաև դիետոլոգների բոլոր խորհուրդներին: Որոշ դիետաներ ազդում են նաև հորմոնալ ֆոնի վրա, ուստի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է օրգանիզմը հագեցնել անհրաժեշտ վիտամիններով: Սակայն կանայք հաճախ անտեսում են այս փաստը և, ավելորդ կիլոգրամների դեմ պայքարելով, բռնություն են գործադրում սեփական օրգանիզմի նկատմամբ: Արդյունքում կինը դառնում է նյարդային և տուժում է նրա լիբիդոն, քանի որ միայն համեղ ուտեստների կամ քաղցրավենիքի մասին մտածող կինը դժվար թե կարողանա կենտրոնանալ սեռական հարաբերությունների վրա և չնյարդայնանալ:

3.    Հղիություն

 Հղի կանայք հաճախ են խուսափում ամուսնական պարտականությունները կատարելուց: Առաջին հերթին նրանք անհանգստանում են փոքրիկի առողջության համար: Բացի այդ, կանայք նաև անհարմար են զգում «նման բաներով» զբաղվել, երբ երեխան այդքան մոտ է:
Իրականում անհանգստանալու կարիք չկա, քանի որ հղիության ընթացքում սեքսով զբաղվելը երեխային ոչ մի վնաս չի պատճառի, եթե հղիությունն ընթանում է առանց բարդությունների և չկա վիժման վտանգ: Բացի այդ, մոր բարձր տրամադրությունը միայն դրական ազդեցություն կունենա երեխայի վրա:
Երբեմն կանայք նաև անհանգստանում են, որ հղիության ընթացքում կազմվածքի փոփոխությունների պատճառով այլևս գրավիչ չեն, սակայն հարկավոր է գիտակցել, որ եթե տղամարդը սիրում է կնոջը, ապա նման մանրուքների համար անհանգստանալու կարիք չկա: Բացի այդ, տղամարդը երբեք չի կարող հակակրանք զգալ իր ապագա երեխայի մոր հանդեպ:

4.    Պասիվություն

Կնոջ սեռականությունը զարգանում է կնոջ սեռական ակտիվությանը համապատասխան: Երբ սեռական կյանքում և առհասարակ առօրյայում բոլոր որոշումները կայացնում է զուգընկերը, կինը դադարում է ինքնուրույն գործել: Նա սովորում է ապրել ամուսնու թելադրանքով և ոչինչ չի ձեռնարկում՝ առանց նրա հրահանգների: Սա սովորաբար տեղի է ունենում այն դեպքում, երբ կինն անուսնանում է իր երազանքների տղամարդու հետ և ամողջությամբ հույսը դնում է նրա վրա:
Մի կողմից այս իրավիճակն ունի իր առավելությունները, քանի որ կարելի է հանգստանալ, ոչ մի որոշում չկայացնել և ոչինչ չանել: Սակայն նման կանայք ամեն ինչում, այդ թվում նաև սեռական կյանքում, պատասխանատվությունը դնում են ամուսնու ուսերին, ինչը ոչ մի դեպքում չի կարող դրական ազդել նրա սեռականության զարգացման վրա, քանի որ մշտական պասիվությունը «սպանում» է ամուսնու բոլոր ցանկությունները:

5.    Ճկունության բացակայությունը

Կանանց ու տղամարդկանց սեքսուալության հիմնական պայմաններից մեկը սեփական մարմնին ուշադրություն դարձնելն է: Գիրությունն ու ճկունության բացակայությունը ոչ մի դեպքում չեն կարող սեքսուալ համարվել, ուստի հարկավոր է պարբերաբար ժամանակ տրամադրել մարմնամարզությանն ու մարմնի ճկունության պահպանմանը:
Հարկավոր է հիշել, որ առողջ սեռական կյանք վարելու համար անհրաժեշտ է հոգ տանել սեփական առողջության ու ֆիզիկական գրավչության մասին: Թույլ մկաններն ու «աղմկոտ» հոդերն ու ողերը չեն նպաստում կանանց սեքսուալության արտահայտմանը, իսկ քանի որ բնությունը ոչ բոլորին է օժտել բնածին նրբագեղությամբ, ապա հարկավոր է անել ամեն բան՝ դրան հասնելու համար: բացի այդ, ճկունության ու մկանների առաձգականության կորստի հետևանքով կանայք ժամանակի ընթացքում դադարում են զգալ սեփական մարմինը, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա:

6.    Հազվադեպ հանդիպումները

Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն հազվադեպ սեռական հարաբերությունները նույնպես բացասաբար են ազդում սեռական կյանքի վրա: Թվում է, թե կարոտը պետք է նպաստի առողջ սեռական հարաբերություններ ունենալուն, սակայն իրականում տեղի է ունենում հակառակը: Չնայած, որ ամուսինները մշտապես մտածում են միմյանց մասին, սակայն զբաղվածության ու հոգնածության հետևանքով նրանց կապը միայն մտովի է լինում, իսկ ֆիզիկապես «մոռանում» են միմյանց:

7.    Տղամարդկանց մոռացկոտությունը

Հաճախ տղամարդիկ մոռանում են կանանց խնդրանքների ու ցանկությունների մասին, ինչը սարսափելի զայրացնում է կանանց: Այս դեպքում սեքսի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ կինը հիշում է տղամարդու չկատարած խոստումների մասին և ավելի ու ավելի է համոզվում, որ նման տղամարդու հետ սեքսով զբաղվելը միայն ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում է: Բացի այդ, կանանց հիմնական բնազդը ցեղի շարունակությունն է, սակայն նա դժվար թե ցանկանա ժառանգ պարգևել ալարկոտ ու մոռացկոտ տղամարդուն:

8.    Կոպիտ վերաբերմունք

Կանանց լիբիդոն ոչինչ այդպես չի ոչնչացնում, ինչպես հոգեբանական ու ֆիզիկական բռնությունը: Յուրաքանչյուր կին ամուսնուց քնքշանք ու ռոմանտիկ հարաբերություններ է սպասում: Եթե կինը դաստիարակվել է բռնության միջավայրում կամ մեծացել է անապահով ընտանիքում, նա կարող է ամբողջ կյանքում հանդուրժել այդ բռնությունն ու ծեծերը, սակայն նման դեպքերում սեռական կյանքի կամ սեքսուալության մասին խոսք անգամ չի կարող լինել:

9.      Թափթփված արտաքին տեսք

Կանանց դուր են գալիս խնամված տղամարդիկ, իսկ իր արտաքինին ու հիգիենային չհետևող տղամարդը չի կարող սեքսուալ համարվել՝ հատկապես, եթե կնոջ աչքի առաջ կան ավելի գրավիչ ու խնամված տղամարդիկ:
Բնականաբար տղամարդը տանը ցանկանում է հանգստանալ, սակայն ամեն դեպքում պետք չէ մոռանալ հիգիենայի տարրական կանոնների մասին, այլապես սեռական կյանքի մասին նույնպես կարելի է մոռանալ:

10. Ինֆանտիլությունը

Կանանց մոտ շատ ուժեղ է զարգացած մայրական բնազդը, ինչը թույլ է տալիս նրանց լեզու գտնել ինֆանտիլային տղամարդկանց հետ, սակայն այն տղամարդը, որը չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել և կախում ունի շրջապատից, չի կարող կնոջ մեջ սեռական ցանկություն առաջացնել: Սա է պատճառը, որ կանայք չեն ցանկանում սեքսով զբաղվել մանկամիտ տղամարդու հետ:

11. Ժլատությունը

Ժլատ տղամարդիկ ավելի բացասական զգացմունքներ են առաջացնում, քան ինֆանտիլային տղամարդիկ: Կնոջ ծախսած գումարը վերահսկող տղամարդը մշտապես ստորցնում է նրան իր հարցումներով, ինչի հետևանքով կինը սեքսի մասին մտածելու ցանկություն անգամ չի ունենում: Այս դեպքում խոսքը ոչ թե խնայող, այլ ժլատ տղամարդկանց մասին է, որոնք փորձում են ամեն կերպ տնտեսել գումարը, սակայն զարմանում են, երբ նման վերաբերմունքից վիրավորված ու նյարդայնացած կինը հրաժարվում է սեքսով զբաղվել:
Ամուսնական կյանքում կնոջ սեքսուալության «մարման» պատճառները, իհարկե, կարող են նաև այլ լինել, սակայն վերոնշյալները դրանցից ամենատարածվածներն են: Սեռական կյանքում ծագած խնդիրները լուծելու համար, սակայն, կարելի է հետևել մասնագետների խորհուրդներին:

Խորհուրդներ կանանց ու տղամարդկանց

Եթե ժամանակին կրքոտ ու նախաձեռնող կինը սկսել է հրաժարվել սեքսից, ապա հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել: Այս հարցում շատ օգտակար կարող են լնել ստորև բերված խորհուրդները:

Խորհուրդներ կանանց

·         Բացառել գերհոգնածությունն ու կարգավորել քունը,

·         Սովորել մոռանալ օրվա ընթացում ծագած խնդիրների մասին և միայն կենտրոնանալ սեռական հարաբերությունների վրա,

·         Հաճախ հաճույք ստանալ համեղ սննդից կամ այլ վայելքներից,

·         Պարբերաբար զբաղվել մարմնամարզությամբ ու մարզել մարմինը,

·         Աշխատել անկողնում ակտիվություն ցուցաբերել,

·         Հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ամուսնու հետ:

Խորհուրդներ տղամարդկանց

·         Ուշադիր լինել կնոջ հանդեպ,

·         Ոչ մի դեպքում կոպիտ վերաբերմունք չցուցաբերել,

·         Օգնել կնոջը տնային գործերում,

·         Թույլ տալ, որ կինը նույնպես որոշումներ կայացնի,

·         Ընտանեկան խնդիրների լուծման պարտականությունը վերցնել իր վրա,

·         Չհաշվել կնոջ ծախսած գումարները

·         Լինել խնամված և հետևել արտաքինին ու հիգիենային:

Այս խորհուրդներին հետևելն այդքան էլ դժվար չէ, սակայն մարդիկ հաճախ մոռանում են դրանց մասին՝ դրանով իսկ զրկելով իրենց կյանքի ամենամեծ վայելքներից մեկից:

Այն, որ կինը հրաժարվում է սեքսով զբաղվել, խնդիր է ոչ միայն տղամարդու, այլ նաև կնոջ համար: Բանականաբար այս իրավիճակը ոչ մեկին էլ դուր չի գալիս, ուստի կարելի է պարզապես հետևել խորհուրդներին, ավելի ուշադիր ու նրբանկատ լինել միմյանց հանդեպ, գնահատել միմյանց սեքսուալությունն ու վայելել այն:


Նյութի աղբյուրը՝ jlady.ru

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное