Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:
Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն: