Եվրո-2020. Ֆրանսիան, Գերմանիա և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ
ՍՊՈՐՏՖուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները:
Վերջին` F խմբում Պորտուգալիան Բուդապեշտում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Ֆրանիսայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, ով թարմացրեց Եվրոպայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն գոլահարի ցուցանիշը` 14 գնդակ: Ֆրանսիայի կազմում էլ դուբլի հեղինակ դարձավ Բենզեման:
Խմբի մյուս խաղում` Գերմանիա-Հունգարիա ևս գրանցվեց նույն հաշիվը 2:2:
Ի վերջո F խմբում առաջին տեղը 5 միավորով զբաղեցրեց Ֆրանսիան: Երկրորդ տեղը խփած և բաց թողած գնդակների առավելությամբ գրավեց Գերմանիան: Երրորդը Պորտուգալիան է, իսկ վերջին տեղում Հունգարիան է: