Գերմանիայում գնացքի տակ ընկած 91-ամյա թոշակառուն փրկվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային հողում 91-ամյա թոշակառուն խուսափել է ճեպընթացի հետ բախումից՝ հաջող կերպով տեղավորվելով ռելսերի արանքում։ Կինը լուրջ վնասվածքներ չի ստացել՝ գրում է The Local-ը։
Կինը երկաթուղին փորձել է հատել՝ իր առջև մետաղական ճռնիկ պահած։ Գնացքը շարժվում էր ավելի քան 160 կմ/ժամ արագությամբ։
Գիտակցելով, որ հարվածից չի կարող խուսափել, կինը պառկել է ռելսերի արանքի տարածությունում և ճռնիկն իր վրա դրել։
91-ամյա գերմանուհու կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանների խոսքով՝ նման դեպքերում գրեթե անհնարին է լուրջ վնասվածքներից կամ մահից խուսափելը։