Դեռևս ոչինչ պարզ չէ, սպասենք կառավարության ձևավորմանը․ Լավրովը՝ ՀՀ֊ում անցկացված ընտրությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Դեռևս վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունության վրա դրանց արդյունքների ազդեցության մասին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռևս պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքները ազդելու նոր քաղաքական կյանքի վրա: Սպասենք կառավարության ձևավորմանը, - ասել է Լավրովը։ «Մենք, համենայն դեպս, հույս ունենք, որ պատերազմը դադարեցրած եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որը զարկ է տալու տնտեսական գործունեության բացահայտման, շրջափակումը վերացնելու հատուկ ձևերի համաձայնեցման գործընթացին, բխելու է ներգրավված բոլոր կողմերի շահերից», - ավելացրել է Լավրովը։