Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ թավա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹավան, կամ տապակը ուտելիքը տապակելու համար նախատեսված մետաղյա կոթավոր ոչ խորունկ կլոր աման է:
Դեռ հին ժամանակներում կրակի վրա տաքացած սովորական տափակ քարն է ծառայել որպես թավա: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ այդ խահանոցային իրի ամենապրիմիտիվ նախատիպն է: Անգամ նման «թավան» պատմության մեջ շատ ավելի վաղ է հայտնվել, քան այն տարողությունները, որոնցում մարդիկ սկսել են ուտելիք պատրաստել: Սկզբում անհնար է եղել ինչ որ բան տապակել նման թավայի մեջ, քանի որ արդյունքում այդ ուտելիքը ոչ թե տապակվում էր, այլ խորովվում: Եվ մարդիկ քարերը որոշակիորեն տաշելով դրանց ժամանակակից թավաների տեսք են տվել: Խեցեգործության տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ տեղի է ունեցել թավաների կատարելագործում, մարդիկ սկսել են թրծած կավից թավաներ պատրաստել: Նույնիսկ այն ժամանակ, երբ մետաղն է սկսվել օգտագործվել ամանեղենի պատրաստման համար, որոշ մշակույթների մարդիկ շարունակել և շարունակում են օգտագործել կավային տապակներ:
Օրինակ՝ Վրաստանում հացը դեռ թխում են կավե կէցուի վրա: Մետաղական նյութերից պատրաստված սպասքի գալուստով մարդիկ հնարավորություն են ստացել կերակուր պատրաստել մթերքները անգամ ամբողջովին ընկղմելով յուղի մեջ: Եղել են խորը թավաներ, որոնք ունեցել են տարօրինակ ձևեր: Օրինակ ղազանը, կամ վոգը, որոնք օգտագործվում են և որպես թավա, և որպես կաթսա: Ժամանակի ընթացքում մասսայական են դարձել թուջե թավաները, որոնք անգամ հիմա էլ մեծ պահանջարկ ունեն, քանի որ թուջի առանձնահատկությունը դրա ոչ կպչուն մակերեսն է և ջերմությունը երկարատև պահելու ունակությունը: Եղել է մի ժամանակ, երբ դրանք փոխարինվել են պողպատից և ալյումինից պատրաստված թավաներով, բայց դրանք զգալի թերություններ ունեն՝ հեշտությամբ դեֆորմացվում են իսկ այրված սնունդը դրանց մակերևույթից մաքրելը բավականին խնդրահարույց է: Ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ հորինել են թավաներ, որոնք ունեն ոչ կպչուն մակերեսներ: Դա դարձել է մարդկության այն եզակի գյուտը, որը հնարավորություն է տալիս սննդամթերք տապակել առանց յուղի:
Ներկայումս գրեթե անհնար է գտնել մի խոհանոց, որտեղ չկա նման թավա: Ոչ կպչուն մակերեսի արտադրության համար օգտագործվում է պլաստմասսի մի տեսակ, որն ունի եզակի հատկություններ: Այն անվանում են տեֆլոն: Նման ծածկույթով թավաները շատ գործնական են, դրանց մեջ եփած սնունդը ոչ միայն առողջարար է, այլ նաև համեղ: Բացի այդ, նման թավաները լվանալը բավականաչափ հեշտ է: Թավայի պատմության մեջ նորագույն գյուտը կերամիկական թավաներն են: Նման ամանեղենի արտադրության համար օգտագործվում է ձուլածո ալյումին, և տիտան-կերամիկական խառնուրդով պատվում է թավային մակերեսը: Ենթադրվում է, որ նման թավաների շահագործման ժամկետը ամենաերկարն է, բայց դրանց արժեքն էլ ավելի զգալի է, քան այլ տեսակի թավաների արժեքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը