Բայդենը կարծում է, որ Պուտինի հետ հանդիպմանը հասել է իր նպատակներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հասել է իր նպատակներին, հայտնում է gazeata.ru լրատվականը։
Բայդենը շեշտել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ Վաշինգտոնը դեռ շատ անելիքներ ունի, և նշել, որ Պուտինին ասել է, որ ՌԴ-ն չպետք է թելադրի խաղի կանոններն աշխարհում։
Նա հանդիպումը որակել է դրական՝ նշելով, որ Վաշինգտոնն այժմ Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցման հիմք ունի։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։