Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնություն` երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր ստորագրված «Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում» հատուկ տեղ է հատկացվում քաղաքական, ռազմական և անվտանգության ոլորտներում համակարգված և համատեղ գործունեության խթանմանը` ընդհանուր ազգային շահերի տեսանկյունից:
Ըստ АПА-ի, նշվում է, որ կողմերից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ ուղղված երրորդ պետության կամ պետությունների կողմից ագրեսիայի դեպքում նախատեսվում է անցկացնել համատեղ խորհրդակցություններ, իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխանող նախաձեռնություն, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` միմյանց անհրաժեշտ օգնության տրամադրում, զինված ուժերի ուժային և կառավարման կառույցների համակարգված գործունեության կազմակերպում: