Իշխանության համար պայքարում Փաշինյանը պարտվում է ընդդիմությանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը լավագույն դեպքում ընդդիմություն կլինի։ Ընթացող քարոզարշավը հիստերիայի է հասցրել Փաշինյանին, որն արդեն երրորդ օրն է՝ ձեռքից բաց չի թողնում մետաղյա մուրճը և աջ ու ահյակ սպառնում իր հակառակորդներին։ Փաշինյանի թիմում հիստերիան սկսվել է օրեր առաջ, երբ ԱԱԾ-ի աղբյուրներով պարզ է դարձել, թե ընդդիմադիր հիմնական եռյակն առնվազն այս պահին կարող է ստանալ 50+1 տոկոս քվե և առանց խնդիրների ձևավորել կառավարություն։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ունեն բոլոր հնարավորությունները կառավարություն կազմելու, և այդ ուժերի վարկանիշն ավելանում է օրեցօր։ Նույնիսկ առանց փոշիացվող ձայների, որի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը լրջորեն աշխատել է, ընդդիմադիր եռյակին հաջողվում է գերազանցել գործող իշխանություններին։ Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի վերջին շանսը կեղծիքներ անելն է, խժդժությունների փորձեր կատարելն ու զոմբիներին ակտիվացնելն է։ Դա էլ, փաստենք, չափազանց բարդ գործ է։
Նույն այդ զոմբիներին առանց նյութական շահագրգռման դժվար է դուրս բերել փողոց։ Ի տարբերություն գիտակից քաղաքացիների, որոնք իրենց իրավունքների և ազատությունների համար պատրաստ են դուրս գալ հրապարակներ և իշխանությանը պարտադրել՝ հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ։ Որքան էլ Փաշինյանը հող նախապատրաստի հայտարարելու, թե ընտրությունները կեղծվել են նախկինների կողմից, անգամ այդ զանգվածը չի հավատա։ Իսկ ընդդիմության գրագետ և վարժ քարոզարշավը շարունակում է խնդիրներ հարուցել Նիկոլ Փաշինյանի համար։
Դանիել Փանոսյան