Քաղաքագետը գնահատել է Ստալինի հետ Փաշինյանի համեմատությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆnews.ru-ն գրում է, որ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Պերենջիևը, NEWS.ru- ի հետ զրույցում, գնահատել է համեմատությունը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության (որտեղ նա ասել է, որ իր որդուն կփոխանակի գերիների հետ) և ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի գործողությունների հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, տարածված պատմական վարկածի համաձայն, վերջինս հրաժարվել է փոխանակել իր գերի որդուն գերմանացի սպա Պաուլուսի հետ ասելով. «Ես զինվորին չեմ փոխանակում ֆելդմարշալի հետ»:
Ըստ քաղաքագետի նման համեմատությունը ծայրաստիճան ձգված է: Պերենդժիևը նշել է, որ եթե Փաշինյանի որդին իսկապես գերեվարվեր, իսկ Հայաստանն ունենար ադրբեջանցի գեներալ, ապա այդպիսի անալոգիա կարելի էր տեսնել քաղաքական գործիչների վարքի մեջ:
Հիմա ինքը Փաշինյանը, ոչնչով չի վտանգում: Որդին այս պահին նրա հետ է: Ի վերջո, այն փաստը, որ նա նման հայտարարություն է արել, չի նշանակում, որ նա իրականում կդիմի նման քայլի: Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ Բաքուն կհամաձայնի ազատել գերիներին Փաշինյանի որդու դիմաց, բայց ոչ բոլորին, այլ միայն մի մասին, ապա Հայաստանի վարչապետն անմիջապես կասի, որ ինքը դա չի անի:
«Սա քաղաքական խաղ է: Նա նաև հասկանում է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի միանգամից փոխանակել բոլորին, քանի որ գերության մեջ կան անձինք, ովքեր դատարանի կողմից դատապարտվել են ոչ թե որպես ռազմագերիներ, այլ որպես ահաբեկիչներ: Բաքուն վերջիններին համարում է չարագործներ, ովքեր հանցագործություններ են կատարել Ադրբեջանի տարածքում միաժամանակ հանդիսանալով Ադրբեջանի օկուպացված տարածքի բնակիչներ: Այսինքն նրանք չեն համարվում ռազմագերիներ: Նրանք համարվում են հանցագործներ», - շեշտել է Պերենջիևը:
Ըստ քաղաքագետի Փաշինյանի հայտարարությունը իր որդուն՝ Աշոտին, Ադրբեջանում գտնվող բոլոր հայ բանտարկյալների հետ փոխանակելու պատրաստակամության մասին, պարզապես PR հնարք է ընտրություններից առաջ: Պաշտոնական Բաքուն չի համաձայնի նման փոխանակման: Փորձագետը նշել է, որ այս կերպ Փաշինյանը, մի տեսակ «թանկացնում» է իր որդուն ցույց տալով, որ նա միայնակ արժե տասնյակ ռազմագերիներ: Նման փոխանակումը ոչ կոռեկտ է, ավելին, նման պրակտիկա ներկայումս անհնար է: Ադրբեջանական կողմը, իր հերթին, չի համաձայնի նման փոխանակման, քանի որ այն շահավետ չէ իր համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը