«Արսենալի» սեփականատերը մտադիր է մերժել ակումբը գնելու մասին ցանկացած առաջարկ
ՍՊՈՐՏԱմերիկացի գործարար Սթեն Քրոնկեն մերժելու է շվեդ միլիարդատեր Դանիել Էկի կողմից Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու ցանկացած առաջարկ, հայտնում է Mirror-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Էկն ակումբի ակտիվների համար նախորդ ամիս առաջարկել էր 1,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ, սակայն Կրոնկեների ընտանիքը, որին պատկանում է «Արսենալը», մերժել է առաջարկը: Դրանից հետո Էկը պնդել է, որ Կրոնկեն իրեն ասել է, որ իրենց «գումարը չի հետաքրքրում»: Ըստ Daily Mail-ի՝ Էկի կողմը պատրաստում է ավելի քան 2 միլիարդ ֆունտ արժողությամբ երկրորդ առաջարկը:
Ավելի վաղ «Արսենալի» երկրպագուները, Սուպեր լիգա ստեղծելու անհաջող փորձի ֆոնին, որին մասնակցում էր լոնդոնյան ակումբը, բողոքի ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով ամերիկացի գործարար Սթեն Կրոնկեի ընտանիքից վաճառել թիմը: Էկը հայտարարել էր «Արսենալը» գնելու իր ցանկության մասին, սակայն ակումբի սեփականատեր Կրոնկե ընտանիքը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել ակումբը: