Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 10

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն բավական հաջող կանցնի: Եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, սպասվածից ավելիին կհասնեք: Հաճախ ստիպված եք լինելու մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց, կռահել, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դա ավելի լավ կստացվի այն Խոյերի մոտ, որոնք հարուստ կենսափորձ ունեն: Նշանի մնացած ներկայացուցիչներն արժե, որ հույս դնեն ինտուիցիայի վրա:

Լավ է չշտապեք ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող որոշումների հարցում: Չծրագրված գնումները հազվադեպ հաջող կլինեն, հնարավոր են զուր ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը հարմար է օգտակար գործերի համար: Դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում, հաջողությամբ ավարտել վաղուց սկսածը: Հեշտությամբ համախոհներ կգտնեք. հաճախ ձեր գաղափարները կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հաջող կանցնեն աշխատանքին ու բիզնեսին վերաբերող բանակցությունները: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ:

Օրը բարենպաստ է կլինի ստեղծագործելու և ուսման համար: Դուք հնարամիտ կլինեք, հաճախ կմտածեք այն, ինչ ուրիշների մտքով չի անցել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք իրատես լինել: Հիմա երևակայելու և պատրանքներ կառուցելու ժամանակը չէ, որքան էլ գրավիչ լինեն դրանք: Օգտակար կլինի հին խնդիրներին վերադառնալը. հիմա դուք լուծում կգտնեք դրանց: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները:

Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերն ու անձնական հարաբերությունները: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատողների գործերով, իսկ դա շատ տեղին կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է անցյալի մասին զրուցելու համար: Կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, հրաժեշտ տալ հին վիրավորանքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավորություն կունենաք ամենատարբեր մարդկանց հետ զրուցել ու պիտանի տեղեկատվություն ստանալ: Որոշ Խեցգետիններ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին, և տրամադրությունն էլ անմիջապես կլավանա: Դուք լավ գլուխ կհանեք գործերից, երբ հստակ իմանաք, թե ինչ արդյունք պիտի ստանաք: Աբստրակտ խնդիրների լուծումը չի ոգեշնչի, դուք դրանք առանց ոգևորության կստանձնեք, բայց էլի վատ գլուխ չեք հանի:

Հավանական են անսովոր պատահարներ, զուգադիպություններ, որոնք կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Այսօր ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Աշխատեք ստուգել ստացվող ինֆորմացիան: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը փորձում է ձեզ մոլորության մեջ գցել:

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Մեծ մասամբ հենց նրանց շնորհիվ դուք առանց կասկածների կստանձնեք բարդ գործն ու արագ նրանում հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ուղևորությունների ու զբոսանքների համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, կյանքում նոր բան մտցնելը: Տրամադրությունը միանգամից կլավանա, իսկ ավելի ուշ նաև հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է և արժե այն արդյունավետ անցկացնել: Եթե դուք ժամանակը զուր չվատնեք, ապա գլուխ կհանեք գործերից, որոնք նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում ավարտել: Հավանական են հաջող գործնական բանակցություններ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Կգա հանգստի համար բարենպաստ ժամանակը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հաճախ նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը, կոգեշնչեն կամ կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հավանական են դժվարություններ շփման մեջ, ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան: Հնարավոր են թյուրիմացություններ, տարօրինակ պատահարներ, որոնք ձեզ կստիպեն հուզվել: Բայց եթե կենտրոնանաք օգտակար գործերի վրա, ապա կկարողանաք դրանցում հաջողության հասնել:

Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ապագա գնումները քննարկելու համար: Կարող եք առանց շտապելու մի քանի տարբերակ դիտել և ընտրություն անել, որի համար չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա միանգամից մի քանի բարդ խնդիր լուծել: Դա վճռական գործողություններ է պահանջելու, բայց դուք պատրաստ կլինեք դրանց, նախանձելի նպատակասլացություն ու համառություն կդրսևորեք: Որոշ Կարիճներ իրենց գիտելիքներին ու տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն:

Հնարավոր է հին կոնֆլիկտների հաջող կարգավորում: Ձեր կարծիքը պատրաստ կլինեն լսել նրանք, ովքեր նախկինում արհամարհում էին այն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը օգուտ կտա: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պատրանքներ մի կառուցեք: Այսօր հաջողությունը մեծ մասամբ կախված կլինի նրանից, թե որքան իրատես կլինեք, որքան օբյեկտիվ կգնահատեք իրավիճակը: Զգոն եղեք, թույլ մի տվեք առատ խորհուրդներ տվող մարդկանց օգտվել ձեր վստահությունից:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ռոմանտիկ ժամադրությունների համար: Դրանք կարող են անսովոր ու դրանով իսկ հիշարժան լինել: Հնարավորություն կունենաք գտնել այն մարդու սրտի բանալին, որի հանդեպ վաղուց անտարբեր չեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք այնքան զբաղված կլինեք սեփական գործերով, որ հաճախ չեք նկատի շուրջը տեղի ունեցողը: Երբեմն հենց դա կխանգարի հասնել դրված նպատակներին. դուք պարզապես չեք տեսնի բացվող հնարավորությունները, կարհամարհեք ուրիշների գաղափարները, որոնք կարող են ձերինից լավը լինել: Շատ Այծեղջյուրների այսօր պետք կգա այլ մարդկանց փորձը: Մտածեք, թե ով կարող է ձեզ լավ խորհուրդ տալ:

Օրը շատ բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Անսովոր գաղափարներ կունենաք ու բաց չեք թողնի դրանք իրագործելու հնարավորությունը: Կարող եք ուսում սկսել: Նույնիսկ այն գիտություններում, որոնք նախկինում ձեզ չէին տրվում, այսօր արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք հանգստություն պահպանել և տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալ: Դա ձեզ թույլ կտա խուսափել և՛ անպիտան հուզումներից, և՛ չմտածված արարքներից: Օրվա սկզբին ծագող շատ խնդիրներ ավելի ուշ իրենք իրենց կլուծվեն, դուք դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չեք ունենա: Մնացած հարցերից գլուխ հանելուն կօգնեն ընկերներն ու հին ծանոթները:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դա լավ ժամանակ կլինի տնային գործերի, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնելու համար: Երեկոյան հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է աշխատանքի և այլ կարևոր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ ու շատ առաջադրանքներից, նույնիսկ՝ ամենաբարդերից: Բազում լավ գաղափարներ կունենաք, որոնց թվում կլինեն այնպիսիք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Հարմար օր է փորձարկումների համար, որոնք հաճախ հաջող կլինեն:

Երեկոն շատ հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Բարենպաստ ժամանակ է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք, թե ինչ են ձեզանից սպասում, կգտնեք նրանց ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористов
Самое популярное