Բլինքենը կմասնակցի Պուտինի հետ Բայդենի բանակցություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմասնակցի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայանալիք բանակցություններին: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Բլինքենը Բայդենին կուղեկցի Եվրոպա նրա ուղեւորությունների բոլոր փուլերում, որոնք մեկնարկելու են այս շաբաթ, նշել է Փրայսը:
Հունիսի 7-ին ազգային անվտանգության գծով Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն դեռ չեն համաձայնեցրել բանակցությունների ձեւաչափը: Նաեւ, Սալիվանի տվյալներով, առայժմ պարզ չէ, թե ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահները կանցկացնեն արդյոք մամուլի ասուլիս:
Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Ժնեւում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: