Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 5

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումներ կազմակերպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Հնարավոր է ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը, որին դիմակայելը դժվար կլինի նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց համար: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

Դժվարություններ երբեմն կառաջանան այնտեղ, որտեղ մանրուքներին ուշադրություն է պահանջվում. դուք հաճախ կշեղվեք: Շատ Խոյեր ընդհանրապես չեն կարողանա կենտրոնանալ: Նման գործերը սովորականից մեծ համբերատարություն են պահանջելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի: Հնարավորություն կունենաք լուծել այն առաջադրանքները, որոնցից նախկինում գլուխ հանել չի ստացվել: Դուք շատ գործերի ստեղծագործաբար կմոտենաք, այդ իսկ պատճառով կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հաճախ կօգնեն լավ խորհուրդները: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, իսկ դուք կհետևեք դրանց:

Ավելի ուշ քիչ արդյունավետ, բայց շատ հաճելի շրջան կգա: Երեկոն հրաշալի է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարոտել էիք, ինչպես նաև պայմանները փոխելու, հին նախասիրությանը վերադառնալու համար: Օգտակար կլինի առօրյա գործերից շեղվելը, որոշ Ցուլերի համար հետաքրքիր կլինի ուժերը նոր բանում փորձելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը կարող է լարված լինել: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն ձեզ համար դժվար կլինի հույզերը վերահսկելը: Լավ է այդ հատվածի համար կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ չծրագրել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա:

Օրվա երկրորդ կեսը օգտակար զբաղմունքների, վաղուց դրված նպատակներին հասնելու ժամանակ է: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հաճախ հնարամտության ու ճկունության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչն ուրիշներին լրիվ անհավանական է թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինտուիցիայի ձայնին ուշադիր լսեք: Այսօր հենց նրա հուշումները կօգնեն հասնել դրված նպատակներին, նրան, ինչին վաղուց եք ձգտում: Ամեն անգամ չէ, որ ձեր որոշումներն ու արարքները հասկանալի կլինեն շրջապատողներին: Կարող եք ժամանակ չծախսել բացատրությունների վրա: Շուտով ամեն ինչ կպարզվի, և ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Հարմար ժամանակ է ոչ մեծ ընտանեկան տոնի համար: Կարող եք հյուր կանչել նաև ընկերներին. հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արժե համբերությամբ զինվել, քանի որ հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել: Շատ գործեր սպասվածից բարդ կլինեն և կուզենաք դրանցով ոչ թե մենակ զբաղվել, այլ օգնականներ գտնել: Բայց շրջապատողների հետ պայմանավորվելը հեշտ չի լինի, նրանց ձեր արարքների մոտիվները միշտ չէ, որ հասկանալի կլինեն: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Այստեղ համառության կարիք կլինի, և դուք պատրաստ կլինեք այն ցուցաբերել:

Շատ Առյուծներ պիտի լուծեն կարևոր ֆինանսական հարցերը, գործարքներ պիտի կնքեն: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի և միշտ կօգնի կողմնորոշվել իրավիճակի մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է նոր օգնականներ ու համախոհներ գտնելու համար: Կիսվեք ձեր գաղափարներով, պատմեք ձեր ծրագրերի մասին. շրջապատողներին հետաքրքիր կլինի: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Որոշ Կույսեր կհանդիպեն մարդկանց, որոնց մասին շատ բան են լսել:

Օգտակար կլինի հին ծրագրերին վերադառնալը: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց մտածածը: Այստեղ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Օգտակար կլինի կարևոր գործերի մասին հիշելը, որոնցից արդեն կարողացել եք հրաշալի գլուխ հանել: Նախկինում կիրառած մեթոդները հիմա էլ արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք սովորականից հաճախ կանհանգստանաք մանրուքների պատճառով, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Հետաքրքիր գործերը, հաճելի զբաղմունքները կօգնեն դրական տրամադրվել, նորովի նայել ստեղծված իրավիճակին, հետաքրքիր հնարավորություններ տեսնել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք միանգամից կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Որոշ Կշեռքներ պիտանի ծանոթություններ կհաստատեն: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բացառապես բարենպաստ կլինի, և այդ հատվածում հաջողակ կլինեք: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որը նախկինում չափազանց բարդ, համարյա անհույս էր թվում: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ օգնականներ կգտնեք: Որոշ Կարիճներ կկարողանան վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին:

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է հանգստի համար: Կուրախացնի ընկերների կամ մտերիմ մարդկանց հետ հանդիպումը: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ընկերական հանդիպումները: Որոշ Աղեղնավորներ համագործակցության մասին կպայմանավորվեն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում մրցակցում էին: Դա բոլորին օգուտ կտա: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը, դուք հրաշալի լեզու կգտնեք այն և՛ մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում, և՛ մտերիմների հետ:

Աղեղնավորներին հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերը: Նշանի ներկայացուցիչները գաղափարներ կունենան, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Բացի այդ, դուք արագ նորը կսովորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համառ եղեք և հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք դրա հույս չուներ: Կարող է օգնության կարիք զգացվել. այդ հարցով լավ է դիմեք մարդկանց, որոնց լավ եք ճանաչում: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Պատասխանի հարցում կարող եք չշտապել. դուք բավական ժամանակ կունենաք ավելի շատ տեղեկատվություն հավաքելու, կշռադատված որոշում ընդունելու համար:

Օրվա երկրորդ կեսի համար բարդ գործեր մի ծրագրեք: Այդ հատվածը հարմար է հանգստանալու և ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու համար: Կարող եք հանդիպել ընկերներին: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ, բայց հաջող օր է: Ստիպված եք լինելու արագ մի գործից մյուսին անցնել, մտքում հազար ու մի բան պահել. դուք այդ ամենից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, ինչպես նաև լավ հիշողություն, դիտողականություն, փաստերը համադրելու և ճիշտ եզրակացություններ անելու ունակություն պահանջող ցանկացած գործում:

Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, իսկ երկրորդին՝ թիմում աշխատեք: Որոշ Ջրհոսներ կարևոր տեղեկատվություն կստանան կամ որոշում կընդունեն, որից շատ բան կախված կլինի: Կարևոր կլինի անպիտան կասկածները մի կողմ վանելը, ինքնավստահությունը պահպանելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով, իսկ ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ յուրաքանչյուրը կուզենա օգնել դրանց իրագործման հարցում: Հարաբերությունները, որոնք նախկինում գործնական բնույթ էին կրում, կարող են ոչ ֆորմալ, ընկերական դառնալ:

Հավանական են հեռվից լավ նորություններ: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, ինչի համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը անսպասելի այցեր է խոստանում: Հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Греция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протокол
Самое популярное