«Այս հանդիպումը շատ կարևոր է, սակայն սխալ կլինի մեծ սպասելիքներ ունենալ»․ Պեսկովը՝ Պուտին-Բայդեն հանդիպման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հանդիպումը շատ կարևոր է, սակայն դրանից շատ սպասելիքներ ունենալը սխալ կլինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։
Պեսկովը ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է․ «Այս հանդիպումը շատ, շատ կարևոր է: Եկեք այսպես ասենք՝ մեծ սպասելիքներ ունենալը սխալ կլինի»։
Հիշեցնենք, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 16-ին Ժնևում: